Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խահվե կը բերեն։


Մելիտոս աղա առիթեն օգուտ քաղելով Վահրամը քովը կը նստեցնե։


Վահրամ կսկսի լալ բարձրաձայն։ Մելիտոս աղան կստիպվի նորեն գըկել Վահրամն և խահվեն այնպես խմել։


Վահրամ հանգիստ չկայնիր, կը շարժի, և խահվեն կը թափվի Մելիտոս աղային շապիկին վրա։


— Վա՜հրամ, Վա՜հրամ, կըսե մայրն, ատ ի՞նչ ըլիր։


— Վնաս չունի, վնաս չունի, կը պատասխանե Մելիտոս աղան՝ ի ներքուստ ակռաները կրճտելով։


Միջադեպը կը փակվի։


Վահրամ կուզե Մելիտոս աղային կռնակն ելնել։


Կը հնազանդի Մելիտոս աղա։


Վահրամ կը կամի, որ Մելիտոս աղան ոտք ելնե։


Կը հոժարի Մելիտոս աղան։


Վահրամ կը փափագի, որ Մելիտոս աղան քալե։


Մելիտոս աղան կը համառի։


Վահրամ կսկսի պոռալ։


— Սըվոր ձայնը կտրեցեք, կը պոռա կֆենտին։


Եվ Մելիտոս աղան կսկսի քալել։


— Շատ բան, շատ բան, չթողուր մարդն, որ քիչ մը նստի, կը մռմռա էֆենտին։


— Արդեն Մելիտոս աղան ալ կախորժի կոր տղաքներեն, էֆենտի, կըսե Վահրամին մայրը:


— Կախորժի կոր, բայց հոգներավ։


— Այսչափ ալ խենդենալ տղայոց համար, զարմանալի բան, կըսե ինքն իրեն էֆենտիին տիկինը։ Վահրամը քեզի տանք, առ, գնա։


— Կըլլա, կը պատասխանե Մելիտոս աղան ճանապարհորդելով սենյակին մեջ։


— Հոգնեցար նե՝ ձգե՛, Մելիտոս աղա։


— Ո՛չ: (Մեկուսի) Աներեսներ, չե՞ք հասկնար կոր, թե հոգնած եմ։