Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ, Ժամանակ է:


— Դուք գնացեք, տիկինը թող նստի քիչ մալ:


— Կաղաչեմ։


— Տիկինը թող չեմ տար, այս գիշեր թող հոս մնա։


— Դուն գնա՛, ես վերջը կուգամ, կըսե կինը։


— Շատ աղեկ, կը պատասխանե Մելիտոս աղան շեշտով մը, որու հավատարիմ թարգմանությունն է.


— Առնելիքդ ըլլա։


Եվ Մելիտոս աղան տուն կը դառնա և կսպասե տիկնոջը գալստյան, որ վրեժը լուծե։


Երեք ժամ հետո տուն կուգա կինն ու վեր ելլելով՝


— Մելիտոս աղա, զարմանալի մարդ մես, տեղ մը չե՛ս կրնար նստիր ինչո՜ւ աճապարեցիր:


— Ինչո՜ւ աճապարեցի։


— Քիչ մալ նստեիր, մեկտեղ կուգայինք։


— Հոգիս բերանս բերին...:


— Գե՞շ եղավ, ժամանակ անցուցինք քիչ մը։


— Անցուցի՜նք. տղան խաղցուցինք, խահվեն վրաս թակեցին, իշու պես ուսերուս վրա առի Վահրամիկ պեյը և պտտցուցի, վրաս մնտռեց, վերջն ալ ապտակ կեցանք... ա՜ս էր ժամանակ անցնել ըսածդ. ի՞նչ անկիրթ մարդ են եղեր ասոնք, ատա՜նկ կը մեծցնեն տղա։ Եթե ես անքաղաքավար մեկն ըլլայի՝ քանի մը խոսք կընեի իրենց. անպիտաններ... էշությունն իմս էր ա ... ինչ որ է, եղավ. տուներնիդ հյուր եկած եմ, չըսե՜ք սպասավորներուդ, որ տղան վար տանին...


— Դուն ալ երկար կընես, Մելիտոս աղա։


— Երկա՜ր մի կընեմ, տուներնին հյուր գացած եմ, նստեցնեն զիս, «Ի՞նչպես ես, աղե՜կ ես Մելիտոս աղա» ըսեն, ես ալ՝ «Փառք Աստծո, աղեկ եմ, դուք ինտո՞ր եք», ըսեմ, «Շնորհակալ ենք», ըսեն, «Սանկ նստե» ըսեն, «Հանգիստ եմ» ըսեմ, սիկարա հրամցնեն, «Չե՛մ ուզեր» ըսեմ, «Նստինք, շենք շնորհք խոսինք», ասոնց ո՜րը եղավ. գտցի, չգացի, աղան ձեռքս տվին, և չորս ժամ շարունակ տղան կրեցի... ավանակ մը գտան ա՛ , հոգերնի՜ն է... ինչ ըսեմ ես իմ բնավորու—