Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյանս, որ երեսս չբռներ, չեմ խոսիր ու ետքը ինքզինքս կուտեմ, ազնվականություն չունին, չունին։


— Մի՛ ըսեր ատանկ խոսքեր, էֆենտիին ականջը կերթա:


— Թո՛ղ երթա։


— Կը բարկանա։


— Թո՛ղ բարկանա։


— Ինչու բարկանա... չտեսար գորգը, մեծ հայելիները...


— Ինչո՞ւս պետք, գորգ ունեցողը, մեծ հայելիներ ունեցողն անկի՞րթ ըլլալու է անպատճառ։


— Ըսել կուզեմ, որ ատանկ մեծ մարդոց հետ իյնալն աղեկ չէ: Արդեն եղածն ի՞նչ է որ... տղան քիչ մը խաղցուցիր... ի՞նչ վնաս ունի... մեկ բանը կ՝առնես կ՝անցնիս դուն ալ... ումուր կընես։


Մելիտոս աղան չպատասխաներ, բայց մինչև առավոտ չկրնար քնանալ բարկությանը պատճառով։


Մերկեր աղան ճշտապահ մարդ մէ։ Տասն և մեկին տուն կը դառնա, կը հանվի, գիշերազգեստը կը հագնի և կեսին սեղան կը նստի: Սեղանեն կելնե, խահվեն կը խմե, զավակները կը սիրե, կը համբուրե, տիկնոջ հետ սքանպիլ մը կը խաղա և կերթա քնանալու։ Կենացը մեջ գինետուն մտած չէ բնավ։ Ընկերականության հետ հաշտ չէ, ո՛չ հյուր կընդունի, ո՛չ ալ հյուր կ՛ըլլա։ Արի՛, տե՛ս սակայն, որ մարդս յուր անծին իշխանը չէ։


Մերկեր աղան օր մերեկոյան ժամը տասնևմեկ ու կեսին տանը դռան առջև աթոռ մը կը դնե և կը նստի զավակը գրկած։ Նույն միջոցին մարդ մը, որու հետ սերտ բարեկամություն չուներ, կանցնի և բարևելեն հետո Մերկեր աղան՛ կըսե անոր.


— Սա քուկին ասանկ դռան առջև նստիլդ բան մը ձգեց միտքս։


Եվ Մերկեր աղային դիմացը կանգնած՝ կսկսի պատմության։