Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աս ալ այս գիշեր ելավ, Մերկեր աղա, աղան ի՞նչ ըրած ունի... վայ մեղքիս... ես չախեցի յա՛, հերիք է։


— Պապանձե՛, Երվանդ։


— Տեր ողորմյա, տեր ողորմյա, երկու կտոր միս կերա, կռնակս գնաց։


— Սա խնձորեն կուտե՞ք, տիկին, կըսե Ղուկաս աղան՝ խնձոր մը տալով տիկնոջ։


— Երվանդ, լռե՛, կը կրկնե Մերկեր աղան քիչ մալ բարձրացնելով ձայնը։


— Երվանդ ալ բարձր ձայնով կսկսի լալ։


Մերկեր աղան երկու թեթև ապտակ կը հանե տղուն։ Տղան հեկեկանոք կուլա։ Մայրն կը գրկե տղան և սեղանեն կելնե բարկությամբ։


Ղուկաս աղան, որ այս միջոցին յուրաքանչյուր խնձորն կիսագունտի բաժնելով կուտեր, տանը տիկնոջ բարկությամբ սեղանեն ելնելուն վրա Մերկեր աղային կը դառնա ու կըսե.


— Կարծեմ տիկինը բարկացավ քիչ մը, իրավունք ալ ունի. տղա է, կուլա. լալով կը մեծնան անոնք, մեր տղաքն ալ շատ կուլան։


— Ես չեմ ուզեր, որ լան։


— Ի՞նչ օգուտ։


— Ես կը կատղիմ, աս է բնավորությունս. ամոթ չէ յա՛։


— Ինչո՞ւ ամոթ ըլլա. իմ ըսելիքս ալ սա է, որ ինչո՞ւ պարապ տեղը տիկինն ալ վշտանա։


— Վնաս չունի։


— Վեր երթանք ու հաշտեցնեմ ձեզի։


— Չկռվեցանք, որ հաշտվինք։


— Քալե դուն, քալե՛։


— Ձգե, եղբայր, կատակի ժամանակ չէ։


— Քալե դուն, քալե՛... պարապ բան է ձեր ըրածը, տիկնոջդ սիրտը առ, մեղք է։ Ձեզի չհաշտեցուցած, սըկե հունա չեմ կրնար երթար ես։


Ղուկաս աղան բազուկները տարածելով՝ փառք քեզ Աստված մը կարտասանե մեծաձայն, սեղանեն կելնե և ընկերակ-