Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միչն նորեկներուն դառնալով, դուք ըսել կուզեք, որ պզտիկ բրեֆա մը դարձունենք։


Մերկեր աղան կայծակնահար եղավ։


— Եկեք, նայինք, հարեց Ղուկաս աղան՝ նստելով սեղանին առջև, որ սենյակին մեջ տեղը դրված էր։


Կիրակոս և Զաքար աղաներն ընդունեցին հրավերն։


Զաքար աղան գրպանեն հանեց խաղի թուղթերը։


— Մոտեցեք, Մերկեր աղա, քովերնիս եկեր, որ չնեղվիք մենակ, ըսավ Զւսքար աղան։


— Հոգ չէ, պատասխաներ Մերկեր աղան ծիծաղով մոր կծու էր և բարկություն կը հայտներ։


Երեք բարեկամներն սկսան խաղալ և Մերկեր աղան մրափել, որովհետև կանուխ պառկելու սովրած էր։


— Ատ ի՞նչ պիտի ըլլա, Մերկեր աղա, կը քնանա՞ք կոր, արթնցեք, կըսե Ղուկաս աղան։


— Չէ, չեմ քնանար կոր, սանկ... կը պատասխանե Մերկեր աղան արթննալով և նորից գոցելու ստիպվելով արտևանունքն, որո վրա ծանրացած էր քունը։


Խաղը կը շարունակվի։


Կը շարունակվի նաև քունն, որ Մերկեր աղային գլուխը կերերուցնե՝ մերթ մեկեն ի մեկ դեպի անոր կուրծքն իջեցունելով գլուխն և մերթ բարձրացնելով։ Կը տանջվի Մերկեր աղան, կամք կընե չքնանալու։ Քունը կը հաղթե կամքին, և Մերկեր աղան վերստին կը փակե աչերը։


— Աս չեղավ, Մերկեր աղա, կերկրորդե Ղուկաս աղան միզեր մը խաղալով։ Գնա՛, եղբայր, տեղդ պառկե՛, մենք քեզի անհանգիստ ընելու չեկանք հոս, գնա՛, հանգստացիր, մենք օտարական չենք. եթե տեղդ չպառկիս, հիմա կելլենք, կերթանք հա՜, գիտցած ըլլաս։ Գիշերները նստելու սովորություն չունիս, ամոթ բան մը չէ ասիկա... գնա՛, պառկե՛ տեղդ...


— Վնաս չունի, կըսե Մերկեր աղան՝ աչքերը բանալ փորձելով և չհաջողելով։


— Ի՞նչպես վնաս չունի... ես չեմ ուզեր, որ անհանգիստ