Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի մօր ետքը Հակոբոս աղա յուր Բարթուղիմեոս անուն մեկ բարեկամին այցելություն կընե՝ շնորհավորության պարտքը կատարելու համար։


Ընդունելության սենյակն՝ ուր առաջնորդված էր Հակոբոս աղան՝ պզտիկ էր։ Արդեն այժմ ու ընդունելության բոլոր սենյակները պզտիկ են, վասնզի քիչ ծախքով կը կահավորվին- Այս սենյակն ուներ պատշգամ մոր հազիվ կրնար տանիլ երկու մարդ, անկյան երկու բազմոցներ, ուր երկերկու մարդ միայն կրնային նստիլ, և վեց հատ աթոռ։ Բազմոցները բեռնավորված էին, երբ ներս մտավ Հակոբոս աղան։ Տան տերն հրավիրեց Հակոբոս աղան պատշգամը նստիլ, և Հակոբոս աղան ընդունեց հրավերն և գնաց բազմիլ պատշգամը։ Հավելունք ըսել, թե Հակոբոս սպան անանկ մարդ մէ, որ ուր քաշես, կերթա, կեղծ մերժումներեն, արվեստակյալ հարգանքներեն չախորժիր. մեկ խոսքով պարզ մարդ մէ, այսինքն այն մարդերեն է, զոր կը պաշտեմ ես։ Ավուր պատշաճի քանի մը խոսքեր փոխանակվելեն հետո հյուրերուն և տան տիկնոջ մեջտեղ սենյակին դուռը բացվեցավ։


— Հրամմեցե՛ք, էֆենտի, ըսավ տան տիկինն ոտք ելնելով և իրար անցնելով։


էֆենտին խոնարհությամբ բարևեց հյուրերն և դռանը մոտ դրված, այսինքն երրորդ և վերջին, աթոռին վրա նստավ։


— Տեր ողորմյա, ի՞նչ կընեք, էֆենտի, սանկ վեր հրամմեցե՛ք, ըսավ տան տիկինը։


— Չէ՛, չէ՛, հոս հանգիստ եմ։


— Չըլլար, վեր հրամմեցե՛ք։


— Կը խնդրեմ, տիկի՛ն, վնաս չունի, հոս ավելի հանգիստ եմ։


Բազմոցի հյուրերն և Հակոբոս աղան իրենց քովն առնել կուզեն էֆենտին, որ կը մերժե։


Բրավ որ աս չեղավ, չվայլեց... խաթերս համար սա պատշգամը անցի՛ր։


— Հրամմեցեք, կ՝ըսե Հակորոս աղան ոտք ելնեքով։


— Չեմ ուզեր, նստեցե՛ք։