Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակոբոս աղան կը նստի։


— Ըրածդ իրավ որ չվայլեր, էֆենտի՛, աթոռին վրա անհանգիստ ես, սա պատշգամը հանգիստ է, տես ի՞նչ աղեկ է։


Հակոբոս աղան կը կանգնի նորեն։


— Չեմ ուզեր։


Հակոբոս աղան դարձյալ կը նստի։


— Չեք ուզեր, բայց նստեցեք, տեսեք՝ ինչ աղվոր է, ծովն ալ կ՝առնե։


Հակոբոս աղան նորեն ոտք կ՝ելնե։


— Ինչո՞ւ կստիպեք, տիկի՛ն։


Հակոբոս աղան նորեն կը նստի։


— Ես պատշգամը նստիմ նե՝ բնավ չեմ նեղանար, նավեր, շոգենավներ կուգան, կանցնին, ձկնորսները ձուկ կ՝որսան, շատ աղեկ է, ոտքդ պագնեմ, քուզում էֆենտի՛, քիչ մը նստե։


Հակոբոս աղան վերստին կը կանգնի։


— Կը խնդրեմ, տիկի՛ն։


— Կ՝աղաչեմ։


— Մի՛ թախանձեք։


— Խաթերս համար։


— Հարկ չկա։


— Ոտքդ պագնեմ։


— Տեր ողորմյա։


— Արևդ սիրեմ։


(Տակավին Հակոբոս աղան ոտքի վրա է)։


— Չէ ըսինք ա՛։


— Չէ մի՛ ըսեր, տե՛ս ինչ աղվոր է։


— Գիտեմ։


— Շոգենավները...


— Տեսած եմ։


— Դիմացի լեռները...


— Այո՛։


— Տուները, ծառերը...


— Այո՛, գիտեմ։


Ձկնորսները... հայտե՛, էֆենտի՛։