Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդունեցի. եթե էֆենտիին համար պիտի պահեր պատշգամբ՝ ինչո՞ւ զիս հրամցուց հոն։ Բայց տիկինը հանցանք չունի... ի՞նչպես չունի՛.. ան ալ ունի հանցանք, բայց էֆենտին է բուն հանցավորը։ Երանելի՛, քեզի պատշգամբ հրամմե՛ կըսեն կոր, եկուր դուն ալ նստե, ես ալ նստիմ, լմննա գործը... զիս քառասուն անգամ խայտառակելու ի՞նչ հարկ կա։ Ասկից վերջը ոչ թե միայն չպիտի նստիմ պատշգամ, այլ նաև զավակներուս ալ պիտի կտակեմ, որ հեռու փախչին պատշգամներե... շատ դիպավ ինձի այս գործը։ Եթե տուն մայցելության երթամ՝ սենյակին դրան քով պիտի նստիմ. պարապ տեղը խայտառակ ըլլալու ժամանակ չունիմ»։


Այցելության օրերուն մեջ ենք, սիրելի ընթերցողներ, և այս իսկ է պատճառ ներկա հոգվածիս հրատարակության: Զգուշացեր պատշգամ նստելե. ընտրեցե՛ք ձեզ անանկ տեղ մը, ուսկից արտաքսվելու նվաստության մեջ չգտնվիք։ Գիտեմ, երբ այլ և այլ վիճակի հյուրերով լեցված սենյակ մը մտներ, կը շվարիք, կը մնաք և չեք գիտեր, ո՛ւր նստիլ։ Ծեքերը չեն հարգվիր, որ տարիքի կարգրով նստիք։ Խելքն ալ ստակ չըներ, որ խելքի կարգով տեղ մընտրեք։ Առաջնությունն ոսկվո կը տրվի, ուստի ոսկվո թիվերու կարգով տեղ մորոշելու աշխատեցեք։ Կը տեսնես, որ աղքատ ծեր մը անկյունը նստեր է, եթե երկու ոսկի ունիս վրադ, գնա այդ ծերունիին կռնակին վրա նստե՛։ Կը պատահի սակայն երբեմն, ինչպես արդեն տեսաք, որ ամենեն հարուստն ամենեն վար կը նստի դռան քով. վերջեն եկող և անկե նվազ հարուստ մը դռան դո՞ւքսը նստի։ Ահա ծանր խնդիր մոր ամեն տարի այցելությանց օրերուս մեջ կը հուզվի և շատ սխալներով կը լուծվի։


Ըստ մեր խոնարհ կարծյաց՝ միջոց մը կա միայն, որ այս անպատեհությունները կը բառնա և արժանապատություններ վիրավորելու երկյուղը կը փարատե։


Ո՞րն է այդ միջոցը։


Այբուբենի կարգով նստիլ։


Այսինքն ժամկոչ մօրուն անունն այբով կ՚կսի, իրավունք