Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարկացնելու համար կընես կոր... ես քեզի ընեմ նե, հոչըդ կուզա՞։


— Ի՞նչ կընեմ կոր, աղբա՛ր...


— Տահա ի՞նչ պիտի ընես, աղբար... ինչե՛ն հինգ հարյուր կը բանաս կոր եղեր։


— Ճանըմ, առաջ աղջիկ մը և պաճախ մը չունեի՞...։


— Ունեիր մի, չունեիր մի, ես ի՞նչ գիտնամ, աղբար... մարդուս գլուխը խելք կը ձգե՞ս կոր մի յա՛... իմ խաղի՞ս մի նայիմ, քուկինի՞դ մի նայիմ... աճելեով, հիյեթով խաղալ մը ունիս, կարծես քի բանակի մը գլուխ անցեր ես ու մեծ հաղթանակ կը տանիս...


— Վերջեն պաճախ մը քաշեցի...


— Ե՞րբ քաշեցիր, անանկ աճելն կը խաղաս որ...


— Վերջն ալ աղջիկ մառի...


— Ես չտեսա... ինչ է նե, աղբա՛ր, գրե՛, ուզածիդ չափ նշանակե՛... շատ աղեկ, աղբա՛ր՝.. թուղթ ա՛ռ...


Աբրահամ աղան կը նեղվի և շուրջը գտնվողներուն կը նայի, որք շրթունք կը խածնեն հասկցնելու համար իրեն, որ համբերե։


— Չխաղա՞ս, կը պոռա Տիմոթեոս աղան, չխաղա՞ս... ինչո՞ւ ծանր կը խաղաս կոր։


— Հազար, կըսե Աբրահամ աղան։


— Հազա՞ր, հազա՞ր... մութլախ աս թուղթին մեջ բան մը կա... դուն թուղթերը կը ճանչնաս կոր, կըսե Տիմոթեոս աղան և թուղթերը ումով կը նետե դեպի Աբրահամ աղան։


— Ե՞ս կը ճանչնամ կոր թուղթերը...


— Չեմ հասկնար, աղբա՛ր... չեմ նայիր կոր տեյի, ուզածիդ չափ ալ սրեր ես...


— Ավելի՞ գրեր եմ...


— Ի՞նչ ըսեմ։


— Ծո՛, սա թուղթերը ժողվե ու բե՛ր... դրե՛ պե ատամ, գրե՛...


— Խըյանեթ, ատանկ խոսք մի ըներ։


— Գրե պե, ատամ, գրե, ըսինք ա ...