Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գրեմ, բայց...


— (Ոտք ելնելով, պոռալով) Գրե՛ ըսինք, աղբար. գրե ըսինք... խոսքը չեն երկնցներ...


— Անանկ մեկ շեշտով կ՝ըսես կոր որ...


— (Ավելի պոռալով) Գեշ խոսք մը չըրինք ա՛. գրե ըսինք:


— Ըսիք, բայց...


— (Աթոռին վրա ելնելով) Գրե՛, պապամ, գրե՛...


— Չեմ ըսեր, թե չըսիք... բայց չէր վայրեր որ...


— Գեշ խոսք մը ըսի՞նք, աղաներ, դուք ըսեք... գրե ըսինք. ուզածիդ չափ գրե՛ ըսինք... խոսքն այսչափ չեն երկնցներ... Աբրահամ աղա՛, Աբրահամ աղա՛, թե որ դուն իմ տեղս ըլլայիր, ինչե՜ր չէիր ըներ արդյոք.. զբոսարանը տա՚կն ու վրա կը բերեիր... բայց ես չեմ բարկանար ձեզի պես...


— Ավելի՜ գրեցի։


— Նե՛ ըսինք, այո՛լ։


— Ինչո՜ւ ըսես, եղբայր։


— (Զքոսարանի դռան առջև պոռալով) Այս մարդը խոսք չհասկնար պե... գրե՛, ըսինք, այոլ, քուկին ձեռքեդ բռնող եղա՜վ, մի՛ գրեր ըսող եղա՜վ, ինչո՜ւ կ՝երկնցնես խոսքը... Աբրահամ աղային խահվե մ՝եփե՛, ծո՛... վաստըկեցար բարթին... խմե՛ խահվեդ... անուշ ըլլա՛... շատ աղեկ կը խաղաք կոր... ես չիյտեմ կոր խաղալ... ի՜նչ ըսեմ տահա...


— Մի՛ եփեր, ծո՛... բարթին չլմնցավ տահա:


— Չլմնցա՞վ մի։


— Եկուր, Տիմոթեոս աղա, սա բարթին լմնցար, կըսեն ներկա գտնվողները։


— Պոշ բան Է, աղբար, գիտեմ կոր պիտի կորսնցնեմ... բայց ինչ է նե, խաղանք՝ մեզի ուրիշ թուղթ բե՛ր, ծո՛...


Թուղթերը կը փոխվին։ Կսկսին խաղալ։


— Կաղաչեմ, որ կամաց կամաց խաղաս, Աբրահամ աղա։


— Շատ աղեկ։


— Կտրե՛։


— Կտրեցի։


— Հրամմեցե՛ք... խաղացե՛ք։