Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հիսուն...


— Խաղեն խապար չունիս, ամա աղոթք ըրե, որ թուղթ կուգա կոր։ Ինչո՞ւ համար առաջ հիսունը չբացիր է որ, վերջեն ալ հինգ հարյուր ըսեիր... չիյտես կոր ամա... թուղթը կօգնե կոր...


— Հինգ հարյուր...


— Հինգ հարյո՞ւր մի... ելեք քովես քիչ մը, ճանըմ... քիթս կը մտնեք կոր նե... ձեռքս չեմ կրնար կոր երկնցնել, որ թուղթ նետեմ. հեռացե՛ք քիչ մը... անգին գացե՛ք... Էո՛ֆ... ի՞նչ հինգ հարյուր Է, աղբա՛ր... հինգ հարյուրը ուսկի՞ց հանեցիր... քանի՞ աղջիկ ելավ... քանի՞ պաճախ ելավ... այս խաղին խելքս չպառկիր կոր, վեսելամ...


— Երկու հարյուր հիսուն...


— Վաթսուն մալ բանանք, նայինք...


— Հարյուր...


— Քսան ալ մեկ բանանք... օհ, օհ, օհ... ասանկ չնչին թվանշաններով... աղբար, եկուր սա տեղերնիս փոխենք։


— Փոխենք...


— Թուղթ ա՛ռ...


— Առեք... երկու հարյուր հիսուն...


— Դև կա այս թուղթերուն մեջ...


— Հազար...


— (Կից մը տալուլ սեղանին) Վա՛զ անցիր Աստվածդ սիրես նե... ասանկ խայտառակությամբ խաղ չխաղացվիր... աղբա՛ր, թուղթը ո՞վ տվավ։


— Դուն տվիր։


— Անանկ է նե թուղթը դուն պիտի նետեիր...


— Ես նետեցի յա։


— Ոչ, ես նետեցի։


— Սխալ է։


— Ես նետեցի։


— Ո՛չ:


— Այո՛։


— Ո՛չ։ Ո՞վ նետեց, աղանե՛ր, դուք ըսեք։