Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեցի՛ր աս անգամ ես տամ... տո՛ւր, աղբա՛ր, տուր, դուն տո՛ւր... ի՞նչ կըսես...


— Որոշումդ տո՛ւր:


— Դուն տո՛ւր, ի՞նչ տամ, աղբա՛ր:


— Որոշո՞ւմ, թե թուղթ:


— Տո՛ւր, թուղթը տո՛ւր:


— Կտրե՛լ


— Կտրեցի:


— Առե՛ք... կ՝աղաչեմ միայն, որ չբարկանաք...


— Չբարկանա՞մ... բարկացող կա:


— Չիյտեմ... և եթե պիտի բարկանաք, չխաղանք...


— Մի խաղա՛ր, աղբա՛ր, մի՛ խաղա՛ր, զաթը դուք ասանկ եք, երկու երեք բարթի կը խաղաք, կը վաստկիք, հետո կը փախչիք։ Ո՞վ բարկացավ... ըսենք թե բարկացա, ի՞նչ իրավունք ունիս բռնանալու իմ վրա, որ չբարկանամ. դուն իմ բարկությանս քե՞յֆն ես... գնա սըկեց... զաթը քեզի պես մարդու հետ խաղալը չվայլեր ինձի։ Անպիտա՛ն։


Աբրահամ աղան կը մտաբերե Տիմոթեոս աղային ականջներեն քաշել, բայց քաղաքավարությունը կը կապե անոր ձեռքերը և թույլ չտար, որ գործեն։ Ի՞նչ պետք ունիմ, կը հարցնե ինքնիրեն, նեղվելու նույնիսկ այն բանին մեջ, որ զվարճացնելու սահմանված է։ Ինչո՞ւ այսչափ համբերեմ։


Ամեն հաղթող, ինչ բնավորության տեր ալ ըլլա, առավել կամ նվաղ աչք կը գոցե պարտելույն թերությանց, և այս թաղին մեջ Աբրահամ աղան յուր համբերությամբ միշտ victlS հօոօտ, ըսավ Տիմոթեոս աղային։


Բայց Տիմոթեոս աղան չլռեր.


— Տեսա՞ք, եղբայրնե՛րս, ի՞նչ գեշ թուղթ եկավ, ես զարմացա, թե ինչպես համբերեցի... ինձմե չէր այդ համբերությունը... եթե Աստված նույն պահուն համբերություն չներշրնչեր ինձի... չէի կրնար դիմանալ... որչափ աղեկ կը խաղամ, այնչափ գեշ թուղթ կուգա... կարծես թուղթերը վրեժ կը լուծեն ինձմե... և երբ այս վիճակին մեջ Աբրահամ աղան