Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բան մալ չխաղացի, պեզիք մէ առեր անցեր եք. մեղք է ուզել, որ ամեն բան կանոնավոր ըլլա։


— Ի՞նչ կա անկանոն... չոճուխին Վարտիքները քոնսոլի վրա՞ դնենք։


— Չիյտեմ... վերեմ պիտի ըլլամ ձեր ձեռքեն։


— Տիմոթեոս աղա՛, Տիմոթեոս աղա՛, աս քաշվելու բան չէ:


— Պապանձե։


— Հայրի՛կ, հայրիկ...


— Լռե՛, շո՛ւն...


Տղան կ՛սկսի լալ:


— Լռե՛, հիմա ականջներդ կը փրցնեմ հա՛։


Կինը կոշիկները կը հագնի և դուրս կ՝ելնե։


Հետևենք իրեն։


Շիտակ զբոսարանը կերթա, ներս կը մտնե և զբոսարանին տիրոջը ցած ձայնով հարցում մընելեն և անկից մեծ դժվարությամբ պատասխան մը կորզելեն ետքը՝ կուղղվի Աբրահամ աղային...


— Խոսխոճաման մարդ ես եղեր... փրասայի պես պեխեր ունիս, չե՞ս ամչնար դուն, չխպնած, չե՞ս խպնիր, չամչցա՛ծ, չիյտե՞ս որ իմ էրիկս կը բարկանա, երբ որ կորսնցնե խաղին մեջ և խելքն ալ կը կորսնցնե, չխպնած քեզի, իրավունք չունի՞մ հիմա քու պեխերդ փրցնելու, պատասխան տո՛ւր։


Աբրահամ աղան արձան կը կտրի։


— Սըվոր նայե՝ մեյ մը... կարծես թե ուրիշին կը խոսիմ, չպատասխանե՞ս, իշու չափ եղեր ես և խելքդ չե՞ս ըներ կոր, որ...


— Սխալեցավ, տիկի՛ն, սխալեցավ, մեյ մ՝ալ չըներ, կըսե զբոսարանի տերը։


— Եթե անգամ մալ իմանամ, որ հետը թուղթ խաղացեր ես, իրավ որ միսերդ կտոր կտոր կը փրցնեմ։


— Մեյ մալ չըներ, չըներ. Աբրահամ աղա՛, բարտոն ըսե տիկինին։


— Բարտո՛ն, տիկի՛ն, բարտո՛ն։


— Այո՛լ, գիտեք կոր քի կը բարկանա, տունը տակնու-