Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար գոնե, թե ո՛վ էր այն երիտասարդն և ինչու համար եկած էր։ Աթանաս աղային այս հետաքրքրությունը բարեբախտաբար չուշացավ փարատվելու։ Հյուրերեն տիկին մը տեսնելով, որ Միհրան Աթանաս աղային հետ որպես ծանոթի մը հետ կը վարվեր, հարցուր անոր.


— Միհրանիկ, շատո՞ւց կը ճանչնաք Աթանաս աղան։


— Ես չեմ ճանչնար զինքը, պատասխաներ անմիջապես Աթանաս աղան։


— Ես ալ չեմ ճանչնար, հարեր Միհրան, բայց ուրախ եմ, որ ձեր շնորհիվը ճանչցա։ Ձեզի գնացի, տիկին, և սպասավորեն իմ արա, որ հոս եկեր եք, ես ալ եկա՝ մեր բարեկամներուն բարեկամները մեր ալ բարեկամներն են ըսելով։


— Աթանաս աղա, հարեց տիկինը, Միհրանիկը եղբորս տղան է։ Միհրանիկ, Աթանաս աղային հետ եղբոր պես կը տեսնվինք, տիկինն ալ Աթանաս աղային տիկինն է. ազնիվ տիկին մէ, Աթանաս աղան ալ բարի մարդ մէ։


— Շատ աղեկ, պատասխանեց Աթանաս աղան։


— Ինքզինքս բարեբախտ կը համարիմ Աթանաս էֆենտիին և անոր տիկնոջր հետ ծանոթանալուս համար, ըսավ Միհրան և գրպանեն ծխախոտի տուփն քաշելովն սիկարա մը հրամցուց Աթանաս աղային կնոջը։


— Շնորհակալ եմ, չեմ գործածեր։


— Տիկին, իմ ծխախոտս առաջին տեսակեն է։


— Շնորհակալ եմ։


— Առե՛ք, կ՛աղաչեմ։


— Բայց չեմ ծխեր։


— Եթե կուզեք, ավելի բարակ շինեմ։


— Բարակության վրա չէ, սովրած շեմ...


— Մի՛ մերժեք։


— Չեմ ուզեր։


— Չէ մի՛ ըսեք։


— Պարոն Միհրան, տիկինը սովորություն չունի սիկարա ծխելու, կ՝աղաչեմ, մի՛ ստիպեք զինքը...


— Աթանաս աղա, շատ մեղմ է իմ ծխախոտս, առե՛ք, տի-