Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չըլլար:


— Իլլեքի պիտի տանիմ, որոշված է։ Կսպառեն կոր նե...


Խիկարի էջերն չեն բավեր, եթե պատմել սկսինք Միհրանին թախանձանքը, Աթանաս աղային բարկությունն և տիկնոջն անտարբեբշրությունը. ուստի փութանք հայտնելու, թե Աթանաս աղան ճարահատյալ, ստիպվեցավ համակերպիք Միհրանին հրամանաց։ Միհրան մեծ փույթ և եռանդն ցույց տվավ Աթանաս աղային տիկնոջ թուալեթի միջոցին, ետևեն հայելի բարձրացուր, վերարկուն բռնեց, որ հագնի, կոկիկները հագցուր և անոնց խրացքը կապեց։ Աթանաս աղան չճաթեցավ։ Միհրան փողոցն ալ մեծ հոգ տարավ, որ տիկինը ցեխոտ տեղեր չկոխե, շատ անգամ թևը մտավ, քանի մանգամներ ձեռքեն բռնեց ու ջուրերու հոսանքեն անցուց՝ ցատկեցնելով զայն։ Աթանաս աղան ալ ինքզինքը հոսանքի տված կը հետևեր անոնց, յուր անձին երեք քառորդն ուտելով։ Վերջապես հասան Միհրանին հորաքրոջը տունը, Միհրան ուզեց Աթանաս աղային տիկնոջ լաստիկները հանել։


— Ի՞նչ կընեք, պարոն Միհրան, թող տվեք, որ հանե լաստիկները, զահմեթ մի ընեք, շնորհակալ ենք ըսավ Աթանաս աղան՝ վերջին բառերը շեշտելով։


— ի՞նչ վնաս ունի, էֆենտիմ, մեր պարտականությունն է:


— Բնավ ձեր պարտականությունը չէ, կաղաչեմ, ինքը թող հանե:


Տիկինը հանեց լաստիկներե, ու վեր ելան։


Տան տերերն ու հյուրերը բարևներ փոխանակեցին իրարու հետ, հետո սկսան խոսակցիլ այլ և այլ նյութերու վրա, քանի մը տիկիններ և օրիորդներ բամբասեցին, հետո քիչ մերգեցին, քիչ մալ պարեցին, Աթանաս աղային տիկինը պարեց, և վերստին սկսան խոսակցության։ Պետք չէ մոռնալ սակայն, թե Միհրան մերթ ընդ մերթ Աթանաս աղային տիկնոջ քով կերթար և ձեռներն շփելով այնպիսի շարժումներ կորներ, որք կրնային թարգմանվիլ այսպես. «Պատրաստ եմ ձեզի ծառայելու»։ Տիկինն ալ ժպիտով մը կը պատասխաներ, «Պետք չունիմ ձեր ծառայության»։ Իրերն այսպես կը