Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի նստեր, տղա չէր ա՛, թող ելներ, թե որ ծունկը ցավեր... ասանկ բաներ չվայլեր, Աթանաս աղա, ձեր ըրածն ամենուս ալ կը դպչի, ներեցե՛ք։


— Բայց բան մը չըսինք, կարծեմ։


— Կարծեմ թե էնսյուլթի բան մը չեղավ, ըսավ Աթանաս աղային տիկինն՝ ուժ տալով յուր էրկանը։


— Եթե չըրիք, կուգաք նորեն քովս կը նստիք, որ մենք ալ հասկնանք, թե էնսյուլթ ըրած չեք, ըսավ Միհրանին հորաքույրը։


— Հարկ չկա ա՛լ, երթանք պիտի։


— Տիկին, քիչ մը նստեցեք, որ սա խոսքը գոցվի։


Տիկինը կերթա, քանի մը վայրկյան կը նստի, այս անգամ Միհրանին հորաքրոջը տալով մարմնույն ծանրության մեկ մասը:


— Այսչափ ալ լրբություն կենացս մեջ տեսած չունեի, ըսավ Աթանաս աղան ինքնիրեն։


— էնսյուլթի խնդիրն ալ վերջացավ, ըսավ Միհրան և տեղես ելավ։


Քանի մը տիկիններ իրարու փսփսացին:


— Աթանաս աղային համար կոշտ է կըսեն նե, իրավունք ունին եղեր։


— է՛հ, երթանք, ըսավ Աթանաս աղան, և ոտք ելավ։


Տիկինն ալ մնաք բարովները լմնցուց, և էրիկ կնիկ դուրս ելան։


— Տեսա՞ր մի խայտառակությունը։


— Ինչո՜ւդ պետք։


— Վրան նստելու պես կ՝ընես կոր տե, տեղեն չերերար կոր սրիկան։


— Չէ՛, ճանըմ, չէ՛, սրիկա չէ, միամիտ է։


— Միամի՜տ է մի, լիրբին մեծն է։


— Տեսա՞ր, որ անանկ չէ գործը։


— Անանկ չէ տե, ի՞նչպես է գործը։


— Ատ զևզեկին ո՞վ կարևորություն կուտա, գացի նստեցա, շրջազգեստս ծունկին դպավ քիչ մը, ի՞նչ վնաս ունի, ո՜վ