Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը սեպե ան թեթևը, բայց դուն մեկեն ի մեկ խույլանմիշ կըլաս, պարապ տեղը խոսք կը հանես։


— Միամիտ է եղեր...


— Միամիտ է յա՛։


— Ես անանկ միամտութենեն չեմ ախորժիր և մեյ մալ դուռը չեմ բանար այդ անառակրն։


Արդարև, կան կանայք, որ միամտության կը վերագրեն. ամենեն ավելի հստակ և զուտ անառակությունները, բայց՝ Աթանաս աղային տիկինն կանանց այդ դասուն չվերաբերիր միայն թե առանց գիտնալու թեթև հաճույքներ կը պատճառե երբեմն ուրիշներուն, բայց երբ համոզվի, թե դիմացինին միտքը ծուռ Է, անմիջապես կսկսի զգուշանալ, որպես այս անգամ կը համաձայնի Մթանաս աղային՝ յուր տանը դռները փակել Միհրանին, որ դեռ կը շարունակե շաբաթը երկու երեք անգամ անոնց դուռը զարնել։ Աթանաս աղան որոշած Է, կըսեն, Միհրանին գլուխն ի վար ջուր թափել պատուհանեն, եթե օր մալ իրենց դուռն ափ առնե։ Եվ տուշը ոչ էնսյուլթ Է և ոչ ալ քաղաքավարության հակառակ:


Նահապետ աղան սուրհանդակին հասնելուն կսպասեր, որպես կըսեն, չորս աչքով։ Մեծ հույս ուներ սուրհանդակեն ստանալ գումար մորով պիտի վճարեր պզտիկ փոխանակագիր մը։ Սուրհանդակն ուշացավ։ Նահապետ աղան դիմեց ծանոթներու և բարեկամներու և հաջողեցավ փոխ առնուլ գումարն, որուն պետք ուներ։ Սիրտը հանդարտեցավ։ Գրասեղանին առջև անցավ և կսպասեր, որ փոխանակագիրը ներկայացվեր իրեն։ Սակայն մարդուս չներկայանար միշտ այն, որուն կսպասե... չորս երևելի վաճառականներ Նահապես աղային սենյակը մտան։


— Բարև Նահապետ աղա:


— Աստուծու բարին։


— Բարև, մյուսյու Նահապետ։


— Աստուծու բարին: