Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նահապետ պեյը տվող մարդ է։


— Ի՞նչ տոմսակ է։


— Պարահանդեսի տոմսակ է, Նահապետ էֆենտի:


— Քանի ղուրուշ է հատը։


— Մեծ բան մը չէ։


— Չնչին գումար մը։


— Ուրիշ ազգերուն տոմսակներուն պես սուղ չէ:


— Աղքատիկ ազգին աղքատիկ տոմսակ:


— Քանի դահեկան է։


— Բան մը չէ։


— Պզտիկ գումար մը։


— Հատը մեկ ոսկի է...


— Մե՞կ ոսկի...


— Այո, բայց պարտ է գիտնալ, թե անգղիական ոսկի չէ, օսմանյան է։


— Տվե՛ք, տվե՛ք, տասը հատ Նահապետ աղային։


— Տա՜սը հատ... կը ծաղրե՜ք կոր զիս։


— Կաղւսչեմ, ատանկ մի՛ խոսիք... կը վիրավորվինք... ինչո՞ւ ծաղրենք զքեզ։


— Ազգասիրական գործ մը կատարելու համար միայն եկած ենք հոս։


— Շնորհակալ եմ, բայց...


— Բայցի մայրի գործ չկա... տասը տոմսակ ձեզի համար քիչ է, շատ չէ...


— Տասը ոսկի մեկ մեծ բան չէ։


Մանավանդ երբ էֆենտիներու պես անձեր կը ներկայանան ձեզ. անոնք տասը տան նե՝ դուն քսան առնելու ես, որպեսզի էֆենտիները պզտիկ չմնան ու քաջալերվին։


— Շնորհակալ եմ, բայց իմ կարողությունս շներեր մեկ ոսկի տալ պարահանդեսի տոմսակին։


— Չներե՞ր... ի՜նչպես չներեր... մենք բիացայի մարդ ենք, գիտենք, թե քանի տոմսակ առնելու կարող ես... տասը հատ առաջարկեցինք, որ չմերժվինք։


— Չեմ կրնար...