Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քուզում Նահապետ աղա, պարապ խոսքեր մի՛ ըներ:


— Ոտքդ պագնեմ, Նահապետ էֆենտի, երկար մի՛ ըներ, ուրիշ տեղեր ալ պիտի ենթանք, գործ ունինք։


— Տո՛ւր տասը հատ...


— Նահապետ աղա, տո՛ւր տասը ոսկի։


— Չեմ կարող... բայց խաթըրնուդ համար հատ մը առնեմ.


— Հա՞տ մը... ձեզի չվայլեցուցի շիտակը...


— Մե՞կ հատ մը... չորս հոգի ոտքդ գանք և մեկ հատ մը...


— Միայն մեկ հատ... մեզի թշնամանալու, համար ասկից ուրիշ միջոց մը չէիր կրնար գտնել։


— Մեկ հատ... մեկ հատին խո՞սքը կըլլա, երբ խեղճ, աղքատ և որբ տղայոց բարոյա կան զարգացման վրա է խնդիրը։


— Կարողություն չունիմ առնելու, կրկնեց Նահապետ աղան կարմրելով։


— Պարապ խոսքեր։


— Զմեզ ժամավաճառ կընեք։


— Չէի հուսար, որ ընդդիմանայիք մեր առաջարկության, մեր, որ գործերնիս ձգած ենք և տասնևհինգ օրե ի վեր ամենուն խանութը, տունը, վաճառատունը կը պարտինք մուրացկանի պես։


— Զանըմ, Նահապետ էֆենտին անանկ կըսե, ամա կառնե, տասը հատ տո՛ւր։


— Ճանըմ, դուք ալ սխալ կը հասկնաք կոր, Նահապետ աղան չեմ տար չըսավ։ Ինչո՞ւ չպիտի տա։


— Երկու հատ կառնեմ, ըսավ Նահապետ աղան, չկրնալով դիմադրել թախանձանաց հանգանակողաց, որ ազգին երևելի վաճառականաց դասուն կը վերաբերեին։


— Երկո՞ւ հատ։


— Ըսել է որ այսօր մեր խոսքը կոտրել ուխտեր ես։


— Ինչո՞ւ ուխտեմ, ի՞նչ ըրի...


— Տակավին ի՞նչ պիտի ընես... տասը տոմսակ առ կսեն, կոր նե, կառնեն էֆենտիմ, երկար չեն ըներ... սանքի