Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երթաք բարով:


Հանգանակողները կը մեկնին, և Նահապետ աղան հազիվ կուգա գրասեղանին առջև նստելու, փոխանակազիրը կը նեկայացվի երիտասարդն մը:


— Հրամմեցեք, կըսե՝ փոխանակադիրը գրասեղանին վրա դնելով:


Փոխանակագիրն երեսուն և չորս ոսկվո էր:


— Այո՛, կը պատասխանե Նահապետ աղան, մեկ ժամեն եկեք, հիմա գործ ունիմ քիչ մը:


Մարդը կը հնազանդի:


Թերևս մեր ընթերցողները զարմանան, թե երեսուն և չորս ոսկվո փոխանակագիր մը վճարելու համար նեղություն կրող մարդ մինչպես կը հավանի հինգ ոսկի տալ պարահանդեսի: Բայց զարմանալու բան չկա։ Նահապետ աղան չափազանց ամոթխած է, համեստ ու հեզահամբույր, չուզեր և ոչ մեկուն սիրտը կոտրել, երբ իրմե շատ ավելի մեծ անձնավորություններ առաջարկություն մընեն իրեն իբրև հրաման կընդունի այդ առաջարկությունը, մանավանդ երբ գործը կրթության ծավալմանը նպաստելու վրա է։ Նահապետ աղան հարուստ երևալու համար բնավ աշխատած չէր, որ համարձակություն տված ըլլար այդ վաճառականաց, քաղաքավարությամբ կողոպտել զինքը, և այդ վաճառականներն իսկ լավ գիտեին, թե Նահապետ աղան այն վաճառականներեն էր, որ իրենց յուղովը կը տապկվին, և ավելի լավ գիտեին, թե Նահապետ աղան առաջարկություն մերժելու մեջ ամենեն տկար արարածն էր, ուստի ստակ փրցնելու համար իրմե, որոշած էին անոր տկար կողմին վրա հարձակիլ, ինչպես հարձակեցան և հաջողեցան:


Բայց Նահապետ աղան, պատվավոր վաճառական, այսինքն յուր ստորագրությունը հարգող վաճառական, այս անգամ վշտացավ քիչ մը և հանգանակողաց ընթացքին մեջ ի նպաստ ազգին ավազակության նման բան մը տեսավ։ «Այսչափ բռնություն բանեցնել, ըսավ, չէր վայլեր այդ վաճառականաց, որ գիտեն իմ վիճակս, ապուշի տեղ դրին զիս և