Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոսկիներ... դեղին, դեղին... կլորիկ, կլորիկ ոսկիներ հինգ հատ... Նահապետ աղան տվավ... պարահանդեսի համար... ես կըսեմ կոր, ես կամչնամ կոր... ինքնիրմես կամչնամ կոր... ուրիշ մը իմանա նե, կը խնդա վրաս... ուրիշի զրուցելու չգար... ո՛ւհ, ավանակ ըսե մեկը ինձի... կըսե՜ յա՛... և իրավունք ալ ունի... ես ի՜նչ ավանակ եմ եղեր... ի՜նչ ավանակ իշո եմ եղեր, որ հանեմ անասունի պես, կովու պես հինգ ոսկին անոնց տամ... իրավ, Նահապե՛տ, իշուն մեծն ես եղեր... ոսկի մը տո՛ւր. լմնցո՛ւր գործը... անոնց խոսքը ինչո՜ւ մտիկ ըրիր։


Նահապետ աղան բարկությամբ տուն դարձավ նույն երեկո։ Կնոջը պատմեց գլխուն եկածը։ Կինն անկե ավելի զայրացավ։


— Հինգ ոսկի տալ, պոռաց, պարահանդեսի... տղայոց քոսթյում կ՝առնեիր այդ ստակով...


— Իրավունք ունիս, կնի՝կ, բան մ’է, եղավ։


— է, դուն իրավցնե ապուշ ես եղեր...


— Իրավունք ունիս։


— Տղայոց քոսթյումները ե՜րբ պիտի առնես։


— Այս տարի քոսթյում մոսթյում չկա։


— Զատկին ի՜նչ պիտի հագնին հապա։


— Ունեցածնին հագնին թող այս տարի։


— Պատռտած հագուստներո՜վ պտըտին։


— Ի՞նչ ընենք։


— Ինչո՜ւ պտրտին անանկ։


— Որովհետև. քոսթյումի ստակն պարահանդեսի տվինք, ծովը չնետեցինք ա՛ վերջապես, ազգին աղքատ տղաքներն անով պիտի կրթվին, կրթության գործին զարկ տված եղանք:


Քանի մ՝օր ետք.


— Այսօր միս չառիր, ի՜նչ պիտի ուտենք։


— Ֆասուլյա ուտենք քիչ մ’ալ, որ սա հինգ ոսկին մոռնանք։


— Տղաքները ֆասուլյայով կը կշտանա՜ն... անոթի կը մնան նե։