Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Զաքար աղան աթոռի մը վրա կը նստի՝ գլուխն ձեռաց մեջ, աշխարհ աչքին չերևար, խոսելու կարողություն չունի։ Բայց կը թողո՜ւն մարդուս չխոսիլ... բռնի խոսիլ կուտան։


— Կարծեմ ականջնիդ կը ցավի, կըսե հիվանդներեն մին:


Իբրև այո գլուխը կը ծռե Զաքար աղան։


— Շ շատո՜նց ի վեր կրշը ցավի։


Իբրև ոչ գլուխը վեր կը վերցնե Զաքար աղան։


— Շա՜տ կը ցավի։


Իբր շատ գլուխը կը շարժե քանի մանգամ Զաքար աղան:


— Ինչե՞ն առաջ եկավ։


Պատասխան գլխու շարժմամբ տալն կարելի չէր, լռությունն քաղաքավարության հակառակ էր. ինչուդ. պետք մը պիտի դատապարտվեր քաղաքավարութենե. ուստի Զաքար աղան, թեև ընկճված ցավին ներքև, ձեռքն ականջին վրա կսկսի խոսիլ.


— Պե աղբար, երեկ իրիկուն քիչ մը քրտնած էի... Վոսփորի թիվ 2 շոգենավը մտա...


— Ներեցեք, թիվ 2 շոգենավը Հիսար կը հանդիպի մի, ընդմիջեց հիվանդներեն մին։


— Այո՛, կը հանդիպի:


— Շատ ծանր կը քալե ան շոգենավն, կըսե հիվանդներեն ոմն։


— Ես ան շոգենավը բնավ չեմ մտներ, կը հարե երրորդ մը:


— Ես ալ մտած չունիմ, կավելցնե չորրորդ մը:


— է՛յ, թիվ 2 շոգենավը մտաք... հետո՞... կը հարցունե ինչեն առաջ եկավի հեղինակը։


— Թիվ 2 շոգենավը մտա, Ղազարոս աղան ըսավ որ...


— Խոսքդ մի մոռնար, Ղազարոս աղա ըսածդ սա մեր բարեկամ կոշկակա՜րն է, կը հարցնե հիվանդներեն մին։


— Այո՛։


— Ինչպե՜ս եղան գործերը։


— Ղազարոս աղային գործն ավրվա՜ծ էր որ... կը հարցնե երկրորդը: