Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երկաթյա ականջ մանգամ քրտնած քրտնած հովին առջև դրվելու չէ։


— Պարզապես խենդություն Է։


— Շիտակն, հիմարություն է:


Զաքար աղային համբերությունն հատնելու վրա Է, քաղաքավարությունն կը լեցնե անոր համբերության անոթն։


Կսպասե և հետո կը շարունակե խոսքն ունկնդրաց հրավերին վրա։


— Քրտնած եմ, կը մսիմ, ըսի, և վարի սենյակն իջանք, նստեցանք...


Դարձյալ ընդմիջում։


— Ապրիս... տեսա՞ր մի խելացիությունը։


— Ներեցեք ուրեմն։


— Խոսքերնիս ետ կառնենք։


— Սանկ ըսե... մենք կարծեցինք, որ շոգենավին գլուխը նստեր ես։


— Աղեկ որ Ղազարոս աղային խոսքը մտիկ չես ըրած, անմիտ մարդուն մեկն Է Ղազարոս աղան։


— Լուսահոգի եղբայրն ալ անանկ Էր։


— Ատոր կինն ի՛նչ եղավ։


— Կարգվեցավ Համբարձումին տղուն հետ։


— Սա Մանուկին աներձագի՞ն հետք որ տուն մուներ...


— Ան տունը չէրեցավ մի յա։


— Շատոնց էրեցավ, գետինը մոսիո Անթուանն առավ։


— Անթուանն ի՞նչ աղվոր աղջիկ ունի։


— Շատ ալ աղվոր կը հագվի թշվառականը։


— Անցյալ շաբթու ամազոն մը հագեր էր որ... ֆիտանի պես...


— Ամազոնները քանիի՞ կուտան կոր։


— Խումաշը գիտե, կես ոսկիեն բռնե՛ ու գնա՛։


— Ղալաթիա Բերայեն աժան է։


— Այո՛, ես զգեստներս միշտ Ղալաթիայեն կը գնեմ... սա բանթալոնս հինգ մեճիտիյեի առած եմ։


— Ես ալ բաճկոնս երկու մեճիտիյեի առած եմ։