Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օր մալ Ղազարոս աղան երեսները կախած կուգա գրասենյակս։ Բազմոցի մը վրա կը նստի տխուր։


— Բարի եկաք, Ղազարոս աղա։


— Բարի տեսանք, կը պատասխանե հազիվ լսելի ձայնով մը։


— Աղե՞կ եք։


— Աղեկություննիս մի՛ հարցներ, կըսե և մեկ մեթրո երկայնությամբ հառաչանք մը կարձակե։


— Ի՞նչ ունիք։


— Ի՞նչ պիտի ըլլա, ամիս մէ, որ պառկած էի, այսօր ելա, բայց քալելու ուժ չունիմ, սոսկալի թանչք մը. այնչափ արյուն գնաց, որ արյուն չմնաց վրաս։ Գործերս երեսի վրա մնացին։ Գործելու կարողություն չունիմ... մյուս կողմեն ծախք... ինչ ընեմ, չիյտեմ։


— Բան մը չէ, կանցնի։


Ղազարոս աղան առած դեղերուն վրա, բժշկին այցելությանց վրա, կրած ցավոց վրա մանրապատում ճառ մը խոսելեն հետո կը մեկնի։


Երկու շաբաթ ետքը շոգենավի մեջ կը հանդիպիմ Մարգրիտ հանըմին, որ տիկնոջ մը քով նստած կը խոսի։ Իրենց դեմը գնացի նստեցա։


— Ո՞ւր եք, չեք երևար կոր, ըսավ։


— Ինչո՞ւ չերևանք։


— Քովս եկուր, քովս, քեզի ըսելիք ունիմ, շատ գոհ պիտի ըլլաս։


Նստելու տեղ չկա քովը։


— Ես տեղ կը բանամ քեզի, եկո՛ւր, հրամմե՛։


Եվ կսկսի ինձի տեղ շինելու։


Բանի մը տիկիններ և պարոններ ալ քիչ մը կը սղմվին կամ, ավելի բացահայտ կերպով բացատրելու համար, կը սղվին, և կերթամ Մարգրիտ հանըմին քով նստելու, ներումն խնդրելով իրմե և անոնցմե, որ քովն էին, իրենց անհանգստություն պատճառած ըլլալուս համար։


— Դուն խելացի մարդ մես, կըսե Մարգրիտ հանըմը, շի-