Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըցնեի իրեն, թե հիշողությունը շատ տկարացած է թանչքին պատճառով, որ մեծ տպավորություն ըրած է յուր վրա. երրորդ ցավ պիտի զգար պարապ տեղը խահվեի ստակ վճարելին վրա. չորրորդ պզաիկ նեղություն մալ պիտի զգար իմ գլուխս ցավցուցած ըլլալուն համար։ Եվ այս ամենը նկատողության առնելով պատասխանեցի.


— Ոչ։


— Կարծեմ քեզի տեսա օր մը, բայց մոռցա պատմելու, անանկ կը կարծեմ կոր... ինչ որ է, պատմեր եմ կամ չեմ պատմեր, խնդիրն անոր վրա չէ, սա դժբախտության ի՞նչ կըսես։


— Ցավալի բան, համբերելու է։


— Գործեդ չմնաս, շնորհակալ եմ։


— Մնաք բարով։


— Երթաք բարով։


Տասնըմեկ օր ետքը, ուրբաթ երեկո մը, դեպ կը լիներ ինձ հեռվանց տեսնել Մարգրիտ հանըմը Բերայի կերպասու վաճառատան մը դռան առջև։ Խնդաց զիս տեսնելուն պես և ձեռքով նշան ըրավ, որ իրեն մոտենամ։ Անմիջապես զգացի, թե պիտի սկսեր յուր պատմության երրորդ հրատարակության։ Ո՞վ պիտի մտիկ ըներ։ Հնարք մը կը խորհեի գլխու ցավե մազատելու համար։ Եվ գտա։ Պետքը մարդս հնարագետ կընե, կըսեն։ Մոտեցա իրեն և ձեռքը թոթվելով՝


— Իմացա, իմացա, ըսի, շատ գոհ եմ, շատ աղեկ եք ըրեր։


— Ի՞նչ իմացար։


— Նշանը, նշանը... Աստված թեմամին հասցնե։


— Ուսկի՞ց իմացար։


— Իմացա։


— Հոգիդ սիրես, ո՞վ ըսավ։


— Ինչո՞ւդ պետք... շատ ուրախացա, մնաք բարով։


— Արևուդ մեռնիմ, ո՞վ զրուցեց։


— Մեկը զրուցեց... բարև ըրեք։


— Սուտ կըսես կոր։