Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ սուտ ըսեմ, կեցեք բարով։


— Ո՞վ պիտի ըսե քեզի։


— Ով ըսավ նե, ըսավ... Բարթամ էֆենտիին ալ բարև ըրեք։


— Շնորհակալ եմ... Չըսիր վերջապես ըսողին անունը։


— Օր մը կըսեմ, մնաք բարով։


— Խըյանեթ, մերաք տվիր ինձի... ո՞վ կրնա ըսած ըլլալ... Մարիամ տուտուն ըլլալու է, կամ Ըսկուկ տուտուն... կամ Սողոմե տուտուն... կամ Բաթիկ տուտուն... ըսողը կը ճանչնա՞մ ես։


— Կը ճանչնաս, կը ճանչնաս... կեցի՛ր բարով։


Շարունակեցի ճանբաս։


Կյուրակե առավոտ մեկեղեցիեն ելած դեպի տուն կերթայի։ Զայն մետևես զիս կը կանչեր։ Ետիս դարձա։ Ղազարոս աղան էր, որ գավազանի մը կռթնելով համրաքայլ կուգար։


Խոսելու ժամանակ չտվի իրեն։


— Իմացա, աղբար, իմացա... սա ի՜նչ մայասիլ է եղեր, որ այսչափ տկարացուցեր է քեզի... ինչո՞ւ դուրս կելլաս կոր, քիչ մը հանգիստ ըրե մնաք բարով։


— Տոքթո՞րը ըսավ։


— Ոչ։


— Դեղագո՞րծը։


— Ոչ:


— Ավագերե՞ցը։


— Ոչ։


— Ժամկո՞չը։


— Ոչ։


— Ո՞վ ըսավ հապա։


— Քեզի պես մեկե մը իմացա... ինչո՞ւդ պետք... քանի մը շաբաթ դուրս մելլեր, որ ինքզինքդ գտնաս։


Մեծ և արագ քայլերով հեռացա։


Ամիսներ անցան։ Օր մը դարձյալ հանդիպեցա տիկին Մարգրիտին։ Ուրիշ օր մալ նորեն տեսա Ղազարոս աղան։