Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոր ցավակցությունս հայտնեցի, ադոր խնդակցությունս, ինքզինքս ազատեցի և կրցա ազատ շունչ մառնուլ, փառք տալով նախախնամության, որ ասանկ կարճ ու ազդու հնարք մը ներշնշեց ինձ գլխու ցավեն փրկվելու համար։ Ուրիշ օր մը նորեն տեսա տիկին Մարգրիտին։ Թե այս անգամ ինչպես վարվեցավ հետս, հոդվածիս վերջը պիտի ըսեմ։


Թերևս բնախոսաբար կամ հոգեբնախոսաբար արդարանան տիկին Մարգրիտն և Ղազարոս աղան, բայց հայտնի է, թե իրենց արդարանալովն ինձի գլխու ցավ չտված չեն ըլլար, և գլխու ցավն միշտ անտանելի ցավ մէ, ուսկից ալ հառաջ եկած ըլլա այն, արևեն կամ բնախոսութենեն, մարսըխեն կամ հոգեբանախոսութենե։


Քիչ մատենե հետե սակայն ոմանց դեմ քիչ մավելի հանդուգն, ավելի կարճ և անկեղծ ճանբա մալ գտա, մտիկ չընելու համար, ինչ որ գիտեմ արդեն։ Երբ պատմողն այնպիսի անձ մէ, որմե շահ մը չեմ ակնկալեր, պարզապես կըսեմ.


— Գիտեմ այդ պատմությունը, եղբայր, պարապ տեղը մի՛ հոգնիր։


Եվ խեղճը կարմրելով կը հեռանա։ Ինչո՞ւս պետք, խղճմտանքով վարվեր թող... ինձի ալ մեղք է... քիչ մ՝ալ գթություն պետք է։


Իսկ երբ խոսողն ազդեցության տեր կամ հարուստ ըլլաք այն ատեն խնդիրը կը փոխվի և կ՝երթա մտնել մեր Բարոյական ախտաբանության մասին մեջ շողոքորթ անվամբ որ պիտի երևա Խիկարի հաջորդ թերթերուն միույն մեջ։


Բայց երբ գտնվիմ ընկերության մը մեջ, և մեկն սկսի պատմություն մը, զոր գիտեմ, և որ երկու ժամվան մեջ հազիվ կրնա լմննալ, փորի ցավ կ՝ունենամ և կը մեկնիմ։


Իսկ այն պարագային մեջ, ուր կը ներկայանա քեզի մարդ մը, որ հակառակ քու հայտարարությանդ, թե պատմելիքը գիտես, կսկսի ձևով մը շարունակել յուր պատմությունը, հուսահատություն կուգա վրաս և թույլ կուտամ, որ պատմե, միայն երբեմն երբեմն ըսելով.