Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոստանային անունն ժողովրդյան մեջ տարածելու։ Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացունեն մարդերը։ Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն՝ զոր ոմանք մոլություն կը համարեն և ոմանք առաքինության կարգը դասել կը փափաքին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանաստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել։


— Արդյոք, հարցուր ինքնիրեն, ոտանավորն ոuզածին պես պիտի ըլլա՞ սա մարդու մուսան քանի մօրեն պիտի գա՞. և եթե չգա, անոր տեղն ուրի՞շ մը բերելու է...։


Այս հարցումներն կուղղեր իրեն, երբ տան տիկինը ներս մտնելով ըսավ.


— Կերակուրը պատրաստ է, հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա։


Ըստ տաճկաց ժամը գիշերուան չորսը զարկած էր 8:


Ն

Այն խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան ապաշխարանք քաշած էր, ուներ յուր դեմն սենյակ մը, որ խոհանոցի քովն էր և որ ճաշի հատկացված էր։ Այս սենյակը մտավ Աբիսողոմ աղան առաջնորդությամբ տիկնոջ, որ սեղանը պատրաստած էր վերջապես։


Աբիսողոմ աղան ճաշի սենյակը մտնելով բարևեց Մանուկ աղան, որ սեղանին շուրջը աթոռներ շարելու զբաղած էր։


— Սանկ հրամմեցեք, Աբիսողոմ աղա, ըսավ Մանուկ աղա՝ սեղանին վերի կողմը ցույց տալով յուր հյուրին։


— Հրամանքնիդ նստեցե՛ք, ես ալ կը նստիմ, պատասխանեց հյուրն՝ նստելով իրեն ցույց տրված տեղը։


— Ներեցե՛ք կերակուրն այսչափ ուշացնելնուս համար, ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կրնաք ուտել, այս գիշեր