Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես ալ չէի կարծեր, որ Բարսեղ աղան այսքան աղվոր ձայն մունենար։


Բարսեղ աղային հաճո թվեցան բարեկամներուն այս խոսքերը. ծիծաղեցավ, Միհրանիկը շոյեց ու Գաբրիել աղային ուսին զարկավ։ Հետո վրան երկար դրված զգայռական ձայնարկություն մարձակեց և սպասավորը կանչեց, որ շիշը լեցնե։


— Շատ կըլլա, Բարսեղ աղա, ըսին բարեկամները։


— Ես չհրամցնե՞մ։


— Շատ լավ, կընդունինք։


— Անանկ ալ եղավ, անանկ ալ, շիշ մալ կը խմենք, կերթանք, ուշ մնացի։


— Երթալու համար դեռ կանուխ է, ձի կա, կառք կա, թրամվեյ կա, ըսավ Միհրան։


— Այո՛, այո՛, ձի կա, կառք կա, թրամվեյ կա, կրկնեց Գաբրիել աղան։


Երրորդ շիշն ալ խմեցին։ Օղիի շոգին զվարթացուցած էր Բարսեղ աղան, մինչև ականջները կաս կարմիր կտրած շարունակ կը խնդար և կը խոսեր։ Նստած տեղն երկու կողմ կերերար, հավասարակշռությունը կորուսած էր, սակայն խելքը գլուխն էր, և կաշխատեր այնպես ցույց տար թե որպես թե ինքն յուր կամոքն կերերար։


— Միսաք աղայեն, ըսավ սպասավորն՝ շիշ մօղի դնելով ասոնց սեղանին վրա։


— Քովերնիս եկուր, Միսաք աղա, պոռաց Բարսեղ աղան։


Միսաք աղան յուր оղիի շիշն ու գավաթը հետն առնելով եկավ։


— Միսաք աղա, աս իրիկուն ալ ասանկ եղավ, մեր բարեկամները մեզի օղի խմցուցին:


— Շատ աղեկ ըրին, աշխարհս ունայն աշխարհ մէ, բարեկամներու հետ խնդալու, զվարճանալու է։


— Խմենք ուրեմն։


Չորրորդ շիշն ալ պարպեցին։ Այնուհետև հատ մալ ինե, չեք մերժեր ա՛ ըսելով, չորսն ալ վերստին մեյմեկ շիշ բերել