Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ հանգիստ, շնորհակալ եմ, պարոն Միհրան։


— Ես քեզի թող չէի տար երեկ գիշեր, բայց շատ պնդեցիր, գալ չուզեցիր նե ես ալ ձգեցի։


— Շնորհակալ եմ, Միսաք աղա, Կերևի, որ Գաբրիել աղան թող չէ տված զիս:


— Ի՞նչ։


— Երեկ գիշեր ո՞ւր մնացիր։


— Առտուն ինքզինքս Գաբրիել աղային տունը գտա... շատ գեշ ավրված եմ եղեր. Գաբրիել աղայի տունն ինտոր երթալս չեմ գիտեր կոր... վրաս գլուխս ալ աղտոտած եմ։


— Ստամո՞քսդ ավրվեցավ։


— Այո։


— Գաբրիել աղան կուգա կոր։


— Իրավ որ մարդու երեսը նայելու կամչնամ կոր, վերմակը, սավանը, բարձը լվացվելու են այսօր։


— Բարև ձեզ։


— Աստծու բարին, Գաբրիել աղա։


— Ներեցեք, Գաբրիել աղա, չեմ գիտեր ինչպես ներումն խնդրել։


— Ներման բան չկա, միայն թե անձիդ վնաս մը չգա. մեզի համար բան չկա. չես կրնար վերցնել նե, մի՛ խմիր եղբայր, մեղք չե՞ս։


— Անանկ չէ՞, Միհրան աղա։


— Անանկ է։


— Էշը, կըսեն, չկերած խոտն ուտե նե, գլխու ցավ կունենա, ըսավ խնդալով Միսաք աղան։


Հետո ներումն խնդրեց, թե յուր կամքեն անկախ պարագաներով բերնեն փախուցած էր այդ նմանությունը։


— Մենք օղին քուկին կոկորդդ ի վար չթափեցինք ա՛. «Չեմ կրնար խմել», կըսես, կը լմննա։


— Բռնի ո՞վ կրնար խմեցնել քեզի։


— Իրավունք ունիք։


— Ես, ըսավ Միհրան, մեկու մը վրա չեմ իյնար, որ խմե։


— Ես ալ այն բնավորությունն ունիմ։