Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանձին մնաց, բռնի օղի խմցուցին, ստամոքսս ավրեցին, մեզ խմելու պատճառ տվին և հիմա, փոխանակ ինձմե ներումն խնդրելու, խրատ կուտան, որ մեյ մալ օղի չխմեմ։ Այդ գարշելի մեզը խմելս հապա... ով գիտե, ինչ բաներ կային մեջը..., թյու... միայն մեզը կը ցավին կոր, որպես թե հորը հաղարջի օշարակը խմած ըլլամ... թող նորեն միզե, էֆենտիմ, սա ալ դժվար բա՜ն մէ... ի՜նչ երես... չըսե՛ս կոր «Այս ի՜նչ պզտիկություն եղավ, խեղճ մարդուն մեզ խմելուն պատճառ եղանք, աս ի՜նչ ամոթ բան եղավ...» ամենևին, հորս մեզը կըսե, կերթա. այսչափ անկրթություն չէի կրնար երևակայել: Թող հորը մեզը հախճապակյա ամանի մը մեջ լեցներ ու վարդի փունջեր ալ դներ այդ ամանին մեջ և ընդունելության սրահը մեծ հայելիին առջև դներ, անպիտան...


Եվ թքնելով շարունակեց ճանբան։


— Աչվընիդ կը պաղե՜ր կոր։


— Բարի եկաք, տիկին Թագուկ, օրիորդ Զապել, օրիորդ Լուսիկ, հրամմեցե՛ք, գլխարկնիդ հանեցե՛ք, աս ո՜ր հովը փչեց։


— Մեր Խաչատուր աղան զարմանալի բնավորություն մունի, շաբաթե մ՝ի վեր ետևես ինկեր է, աղջիկներն օր մը առ ու տիկին Բաթիկին գնա՛, կ՝ըսե...


— Աֆերիմ Խաչատուր աղա։


— Ծանրություն կուտանք իրենց, կըսեմ։


— Ինչո՞ւ ծանրություն տաք, դուք ծանրություն չեք տար... էյ, ինտոր եք նայինք։


— Անհանգիստ կ՝ընենք զանոնք, կըսեմ։


— Ինչո՞ւ անհանգիստ ընեք... շաբաթ մը կը մնաք հոս...


— Աստված չընե... իրիկվան դառնանք պիտի...


— Կը թողո՜ւմ... քանի մ՝օր կը մնաք, ջուրերը կ՝երթանք, կ՝երթանք, աղջիկները կը պտըտին... ի՜նչպես եք, օրիորդ Զապել...


— Փառք Աստուծո: