Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինտո՞ր եք, օրիորդ Լուսիկ:


— Աղեկ եմ։


— Ատ խոսքը մի՛ ըներ, իրիկվան դառնալու ենք։


— Չեմ թող տար։


— Չըլլար... Մկրտիչ աղան ի՞նչպես է։


— Աղեկ է... անդիի սենյակն է, կը քնանա կոր, երթամ արթնցնեմ։


— Չուզեր, մի՛ արթնցներ։


— Չորս ժամե իվեր կը քնանա կոր արդեն։


Տիկին Քաթոիկ կերթա ամուսինն արթնցնելու։


— Մկրտիչ աղա, Մկրտիչ աղա...


— Ի՞նչ կա։


— Արթնցի՛ր:


— Թող չես տար, որ քնանամ քիչ մը... գիշերն ալ թող չտվիր, մլուկ ժողվել տվիր ինձի... հիմա ի՞նչ կա։


— Տիկին Թագուկ երկու աղջիկներն առեր եկեր է։


— Իրա՞վ կըսես։


— Հապա...


— Կերթան անոնք, կերթան, մի՛ ստիպեր, որ մնան։


— Այսօր եկան, այսօր կերթա՞ն... այս գիշերն անցունենք, վաղը կը մտմտանք. ելի՛ր, միս ա՛ռ, քիչ մը եղ առ, բանջա- րեղեն ղրկե, պզտիկ շիշ մը օղի, գինին ալ չմոռնաս. քանի մը օխա խաղող, կտոր մը ձուկ... շուտ ըրե՛, բան չունինք իրիկվան ուտելու։


— Ո՞ւր պիտի պառկին անոնք, տեղ չունինք... չունինք. վերմակ չունինք։


— Տան տիրոջմեն կուզենք, բան մը կընենք։


— Աս ալ բնավ մտքես չէր անցներ... ինչ անհոգ կնիկ է եղեր։


— Բան մ՝է եղավ, ի՞նչ ընենք։ Եկուր անգամ մը տեսնվե՝ և վերջը գնա՛։


Տիկինը կը դառնա հյուրերուն քով։


— Մեզի համար անհանգիստ չընեիր Մկրտիչ աղան։


— Չէ, արդեն արթնցեր է, կուգա կոր... հիմա կուգա։