Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևյալ օրն օրիորդ Զապելին տաքությունն անցած է:


Բայց շիտակը խոսելով, ո՛չ տիկին Թագուկ և ո՛չ յուր աղջիկները կուզեն երթալ։


— էհ, պատրաստվեցեք, աղջիկներ, այսօր անպատճառ պիտի երթանք երկրորդ շոգենավով։


— Ճանըմ, ինչո՞ւ կաճապարեր կոր։


— Աճապարելն ալ խո՞սք է, տասն օրե ի վեր հոս ենք:


— Իրավ որ թող չէի տար, եթե անհանգիստ չըլլայիք:


— Ես թող կուտայի՞, կը կրկնե Մկրտիչ աղան, եթե հաստատապես գիտնայի, թե չեն մսիր կոր ան սենյակին մեջ։


— Չենք մսիր կոր, կը պոռան միամիտ աղջիկները։


— Ձեզի անանկ ըսել կ՝իյնա, անիկա ձեր քիպարությունն է։


— Կերդնունք, որ չենք մսիր կոր։


— Ես չիյտե՞մ, որ կը մսիք կոր, անհանգիստ կ՝ըլլաք կոր, բայց կը պահեք կոր ազնվությամբ։


— Մայրիկ, չըսե՞ս որ չենք մսիր կոր... քանի մ՛օր ալ մնանք։


— Մնանք, աղջիկներս, մնանք, բայց հայրերնիդ ալ մինակ մնաց հոն։


— Իրավ, այս կետն կա, չելլա բարկանա Խաչատուր աղան, կ՝ըսե Մկրտիչ աղան։


— Սեպեպ չեմ ըլլար, նայե, կը հարե տիկին Քաթիկ:


— Երթանք, երթանք։


— Դուք գիտեք։


— Պատճառ չեմ ըլլար։


— Կամքը ձերն է, կ՝ուզեք մնացեք, կ’ուզեք գնացեք, ասանկ բանի սեպեպ չըլլվիր... Խաչատուր աղան ալ մինակ է եղեր...


— Խաչատուր աղային մինակությունը հոգ չէի ըներ, կ՝ըսե Մկրտիչ աղան, եթե գիտնայի, որ չեն մսիր կոր հոս։


— Դուք գիտեք։


— Մնաք բարով։


— Երթաք բարով, բարև ըրեք Խաչատուր աղային։