Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սանտըքճըլար Իչին նավահանգիստ մը կա, որուն վրա քսանի չափ թրամվեյի կառքեր կը գտնվին միշտ երկաթ նետած։ Այդ նավահանգստին նեղուցն է թրամվեյի ընկերության կոկորդը՝ ուսկից ամեն օր ոսկիներ կը մտնեն և դուրս չեն ելներ։


Կրոնքը շատ է. գործածականը հայտնի չէ։


Բնակիչ. խաղամոլություն. թիվը որոշ չգիտցվիր։


Բ Ե Ր Ա

Բերայի սահմանն է արևելքեն հով, արևմուտքեն՝ հիվանդություն, հյուսիսեն փոշի, հարավեն՝ մառախուղ։


Պոլսո արվարձաններուն ամենեն ծաղկածն է։


Արվեստից և գիտությանց կողմանե այնչափ հառաջ գացած է, որ ա՛լ առաջ երթալու տեղ չէ մնացեր, քիչ մալ առաջ երթալ ուզելուն պես անել փողոցներ կելնեն դիմացը։


Շատ բաներու մեջ Բարիզի կը հավասարի և դիրքի մասին անկե բարձր է։


Օմնիպյուսի կառքերով միացած է Շիշլիի և Ղալաթիո հետ, որով հարաբերությունք խիստ դյուրացած են. և այս դյուրությունը ձիերուն պարտավոր ենք: Օմնիպյուսի ճամբուն վրայեն, այսինքն քարերուն վրայեն քալելով՝ մեկը կրնա քառորդի մը մեջ Շիշլի երթալ քանի մը զույգ ոտքի աման պատռելով։ Ձմեռ ատեն ոտքի ամանի պատռտվելու վախ չկա, որովհետև տղմին մեջ կը կորսվին ու չես կրնալ գտնել որ առնես ու ծախս ընելով կարել տաս:


Հասարակաց պարտեզները անվանի են. և ասոնք սիրո պարտեզ ալ կանվանվին. մեջը բավական ծառ գիտության չարվո կը գտնվին։


Փողոցները բավական լայն են, առավոտները այդ փողոցներեն կանուխ անցնելու չգար, որովհետև ամեն առտու կավլըվին ու փոշեղեն մառախուղ մը չորս կողմը կը պատե. առտվանց կանուխ փողոց ելնողները ասի գիտնալովնին՝