Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քալելու անկարող ըլլալնուն՝ արգելք եղեր են կառքին քալելուն՝ ուստի և ձիերը կառքին մեջը դնելով կառքը մինչև պանդոկ տարեր են։


Երկրագործությունը շատ հառաջացած Է։ Այգիներուն չափեն ավելի խնամք կը տարվի, որպեսզի խաղող շատ առնելով շատ ալ օղի և գինի շինեն։ Ասոր համար որթերը ամեն տարի կը ծծմբեն. բայց այս տարի շարժագուշակ հրեին նախատեսած չպատահելիք երկրաշարժին պատճառավ առաջուց ելած ծծմբի հոտերը այգեգործները այն հոգեն ազատեցին։ Ասոր համար եթե այս տարի խաղողի առատություն ըլլա հիշյալ շարժին իր բոլոր սաստկությամբը պատահած ըլլալը պիտի հաստատվի։


Այս գյուղը նորաձևության մասին ալ մեծ խնամք և համբավ ունի, այնպես որ տիկնայք Մարսիլիայեն եկած երջանկաբեր փոստայի շոգենավին գալստյան ժամուն սպասելով, հեռուեն զայն գիտակով կը դիտեն և նորաձևությունն դիտակով կառնեն։


Մեկ քանի հնություններ ալ ունի. ասոնց ամենեն հին և երևելին է Հայտար Փաշան քաղաքին հետ կապող փայտաշեն կամուրջը, որուն երկու գլուխն ալ մեկ մեկ վիրաբուժ կեցած են մասնավորապես հոնկե անցնիլ ուզելով իյնող ու թևերնին ու ոտքերնին կոտրողները անմիջապես դարմանելու համար։


ՍՈՒԼՈՒ ՔՈԻԼԵ

Սուլու Քուլե ըսված թաղին սահմանն Է, արևելքեն՝ Ենի Պախչե Չայիրին, արևմուտքեն՝ էտրնե Պարուսին հանող ճանբան, արևելյան հյուսիսեն քանի մը բանջարեղենի պարտեզներ, հարավեն՝ Թոբ Քաբուի ճատտեն։


Ենի Պախչեյի Չայիրեն փլած արևելյան հովը տեսակ տեսակ հոտեր կը բերե, արևմուտքեն ալ բարակ հյուսիսային հով մը կը փչե, հարավեն հարավային հով մը կը փշե ալ նե՝ հարավային կողմը եղած լեռն ու անոր վրա գտնված շեն-