Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերը զայն կարգիլեն, և ասով հյուսիսային և հարավային հովերը միշտ այս տեղվույն վրայեն անցնելնուն՝ բնակիչը ալ օդ առնելու համար վեր ելլել կստիպվին։


Շենքերը խիստ աղեկ ոճով մը շինված են, բայց Օրագրո փաստերուն նման խախուտ են։ Այս շենքերը վերոհիշյալ պարիսպներուն ծակոտիքներուն մեջ շինված են։


Բնակիչը խիստ մարդասեր ըլլալով՝ չորս կամ հինգ ընտանիք մեկ սենեկի մը մեջ կը բնակին։


Աշխարհագետք մինչև ցարդ տուներուն թվույն վրայոք ճիշտ տեղեկություն մը տված չեն, ոմանց խոսքին նայելով տասնևութնուկեսի կը հասնի եղեր, ասոնց ամենեն մեծը մաշա և սկարայի վաճառական Ահմետին շինել տված երկու սենյակ և երեք պատուհան ունեցող տունն է։ Այս տեղը զրո՝ սարան և սրճարաններ չունի, այր ու կին խառն, տուներու առջև կը նստին կզբոսնուն, ասով ալաֆրանկայի խիստ հակամետ ըլլալնին կը ցցնեն։ Կանայք մեկե մը չեն փախչիր. զանոնք տեսնողները կը փախչին։ Խանութ ալ չունին, այլ տունը կը գործեն։


Այս գյուղին առջև լեռ չկա, միայն ընդարձակ մարգագետին մը կա. հրաբուխ ալ չկա. ասոր հրաբուխները տուներուն առջև շարունակ վառ գտնված վառարաններն են, նավահանգիստ ալ չունի. ասոր իբր նավահանգիստ կրնա սեպվիլ պարիսպներուն դուրսը անձրևեն ժողվված ջուրերը որ պարսպին տակի հատկապես բացված ջուրի ճանբայեն անցնելով Սուլու- Քուլեն երկու մասի կը զատեն և դեպի մարգագետինը կերթան կը թափվին։ Այս նավահանգստին մեջ ալ Քասըմ- Փաշայի շոգենավին չափ շոգենավ մը բանիլ կարելի է, բայց այն տեղի ժողովրդյան այս ծառայությունը ընել չէ խորհած դեռ այս տեսակ ձեռնարկներու ընկերություն մը։


Այս տեղվույն դրիցը նայելով հարուստ հանքեր ունենալը հավանական է, բայց բնակիչքը պտըտելով ապրելու ավելի հակամետ ըլլալնուն այս մասին բան մը չեն խորհած։


Աչքի զարնելու հանքերն են տուներու առջև դիզված կեցած խիստ բերրի և զորավոր հողերը, որ ի բնե խիստ զորա-