Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երգիծաբան գրչին ծնունդն է, ի լույս կընծայեմք հուսալով, որ բանասերք անոր կարևորությունը կը ճանաչեն և զմեզ քաջաշերել կը հոժարին»։


«Մեծապատիվ մուրացկանների» հաջորդ տպագրությունները կատարվել են Կովկասում, Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունը, Պարոնյանի մահվանից հետո, անմիջապես ձեռնարկեց նրա երկերի լույս ընծայմանը, հեղինակի հիշատակի հավերժացման և որբացած ընտանիքին՝ կնոջն ու զավակներին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով։ Այսպիսով, «Մեծապատիվ մուրացկանների» երկրորդ, երրորդ, չորրորդ տպագրությունները եղան Թիֆլիսում՝ 1831, 1895, և 1900 թվականներին։


Պարոնյանի հայրենիքում նույն աշխատանքին ձեռնամուխ դարձան ավելի ուշ. օսմանյան սահմանադրության հռչակումից հետո միայն հնարավորություններ ստեղծվեցին տպագրելու հանճարեղ երգիծաբանի երկերը։


1909 թվականին Պոլսում, Տ. Տողրամաճյանի տպագրոլթյամբ լույս տեսավ «Մեծապատիվ մուրացկանները», որից հետո Նշան Պապիկյան հրատարակությունը ձեռնարկեց Պարոնյանի ամբողջական երկերի տպագրությանը և առաջին հատորը, որը «Մեծապատիվ մուրացկաններն» էր, լույս տեսավ 1910 թվականին։


Մեր օրերում «Մեծապատիվ մուրացկանները» տպագրվել է թե՛ առանձին գրքերով և թե՛ հեղինակի երկերի ժողովածուներում (Հ. Պարոնյան. Երկերի լիակատար ժողովածու, I հտ., Պետհրատ, Երևան, 1931, Հ. Պարոնյան, Ընտիր երկեր, I հտ. Հայպետհրատ, Երևան, 1954)։


«Մեծապատիվ մուրացկանները» լույս է տեսել նաև Սփյուռքում, հիշատակության արժանի է հատկապես Կահիրեի 1962 թվականի շքեղ տպագրությունը՝ Ալ. Սարուխանի նկարազարդումով։


Բացի հայերենից՝ «Մեծապատիվ մուրացկանները» երկու հրատարակությամբ լույս է տեսել և ռուսերեն։ А. Паронян, Выцокочтимые попрошайки, перев. с армян, и вступ. статья Я. С. Хачагурянца. предисл. В. В. Гольцева, М., Госиздат, худож. литературы, 1937. А. Поронян, Избранное, составил и перевел Я. Хачатурянц. М. Госиздат, худож. литературы, 1950.


1963 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում լույս տեսավ «Մեծապատիվ մուրացկանները» արաբերեն։ Թարգմանիչն է արաբ հայագետ Նիգար Խալիլին։ Գիրքը նկարազարդված է Ալ. Սարուխանի նկարներով։


1. Ըստ կրոնական առասպելի Բաղաամ հայտնի կախարդը մի օր իշու վրա նստած ճամփորդում էր. երբ հանկարծ էշը հրեշտակ տեսավ. կենդանին վախեցած նրա տեսքից սկսեց խոսել։


2. Միդասը հին Փռյուգիայի թագավորներից էր։ Ըստ ավանդության նա եղավ դատավոր Ապոլոնի ու Պանի համերգին և երբ նախապատվու—