Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցիներում արտահայտել է յուրc համակրանքն ու դժգոհությունը պատրիարքի հանդեպ, երբ օրվա պատարագիչը հիշում էր նրա անունը:


9. Այսինքն՝ պոմիդոր. ակնարկում Է կանանց այտերի ներկը:


ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

1. «Մանսուսիյե»—Թուրքական շոգենավային ընկերություն:


2. Թուրքիայի գավառապետները կոչվում էին գայմագամ: Պարոնյանը ծաղրել է նրանց հափշտակությունները՝ նմանեցնելով կամուրջի վրա թափառող գրպանահատներին:


3. Ակնարկում Է Հայաստանի ինքնավարությունը, որն այդ տարիներին օրակարգի հարց էր, բայց ոչ մի կերպ չէր լուծվում:


4. Համաձայն ազգային Սահմանագրության կանոնադրության՝ յուրաքանչյուր հայ տարեկան 75 ղուրուշ ազգային տուրք էր վճարում:


5. «Սբիրիթյուալիսթ»—Պարոնյանը հաճախ հարբեցողներին ծաղրանքով անվանում Է «սպիրիտուալիստ», այսինքն՝ սպիրտի սիրահար:


6. Պակլայով վիճակ նայող կանայք:


7. Ծաղրելով կանանց նախապաշարումները, Պարոնյանը անուղղակի, բայց կրկնակի երգիծանքով հեգնում Է Ալեքսանդր Թասսոնիի «Ապացոյց կրօնից և պատասխանատվութիւնք» աշխատությունը, որը լույս Է տեսել Վենետիկում 1844 թվականին Մ. Ավգերյանի թարգմանությամբ:


8. «Լույս» — բռնական, ազգային, բանասիրական հանդես. լույս է տեսել 1874—1879 թվականներին Հ. Ծ. Վ. Դիմաքսյանի խմբագրությամբ, 1879—1880 թվականներին՝ Մ. Գափամաճյանի. այս շրջանում փաստական խմբագիրը Հ. Պարոնյանն էր:


9. «Հայրենիք»-Քաղաքական, ազգային և առևտրական պարբերական, լույս է տեսեյ Պոլսում 1870 թվականներին Մ. Գափամաճյանի խմբագրությամբ:


10. Ըստ Աստվածաշնչի ավանդության Նոյ Նահապետը սիրահար էր խմիչքի. համարելով նրան Հում քաբուցի Պարոնյանը ակնարկում է վերջիններիս գինեմոլությունը:


ՔԱՍԸՄ ՓԱՇԱ

1. Ծաղրված է քահանայի բթամտությունը, հաստագլխությունը, որովհետև «տեմիր պաշ» թուրքերեն նշանակում Է երկաթե գլուխ:


2. «Բագոս» — Ըստ հռոմեական դիցաբանության, արգասաբերության և