Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինեգործության աստվածը: Ակնարկում է թաղեցիների գինեմաալությունը։


3. «Պրոպատիկյա ավազան»—Համաձայն կրոնական ավանդության, պրոպատիկյա ավազանում լողացող անդամալույծներն ու հիվանդները բուժվում էին:


4. Ակնարկում Է 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։


5. «Փրկչի հիվանդանոց»—Կամ Ազգային հիվանդանոց (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հատ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 8):


ՊԵՇԻՔԹԱՇ

1. Այն խանը, ուր ի կատար էին ածվում պատրիարքարանի պատժական վճիռները (ծեծ և ֆիզիկական այլ տանջանքներ):


2. «Ինքնօգնություն» գրքի հեղինակն է Սամուել Սմայլսը։ Հայերեն առաջին անգամ այն լույս է տեսել 1874 թվականին՝ Ս. Էթմեկճյանի թարգմանությամբ:


3. Այսինքն՝ թաղը եվրոպականանալով կորցրեց բարեպաշտությունը։


4. Ակնարկում Է Ատ. Փափազյանի «Պատմություն Հայոց» դասագիրքը, որը լույս Է տեսել Պոլսում՝ 1861 թվականին։


5. Ակնարկում Է Գևորգ աբեղա Սուրենյանցի՝ 1871 թվականին Էջմիածնում տպագրված «Դասագիրք ընդհանուր պատմության» աշխատությունը։


6. «Շիրքեթի խայրիյե»—Թուրքական շոգենավային ընկերություն։


7. «Լա պել էլեն»— «Գեղեցիկ Հեղինե». Օֆենբախի օպերետներից, Պոլսահայ բեմերում հաճախ ներկայացված։


8. Այաքսները «Իլիականի» երկու հերոսներն են նույն անուններով, հռչակված իրենց անձնուրաց հայրենասիրությամբ ու խիզախություններով։ Այաքսները հանդես են գալիս և Օֆենբախի «Գեղեցիկ Հեղինե» օպերետի մեջ։


9. «...Թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ կնոջ իւրոյ»— Ծնն. Բ. 24։


10. Այսինքն՝ հիրիքների դաշտը (ֆուլյա հունարեն անունն է հիրիքի):


11. Թուրքական թատրոնի նախնական ձևերից:


12. Անվանակոչության գնալու Է։


13. Ակնարկում է պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց։


14. Բառացի նշանակում է ոչխարի գլուխ։ Ըստ երևույթին նկատի ունի թաղի ծանոթ մարդկանցից մեկին: