Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Այսինքն՝ հայերն են:


3. «Լեպլեպինի Հոռհոռ»—«Լեպլեպիճի Հոռհոռ աղա». Տ. Չուխաճյանի հայտնի օպերան:


ԹՈԲ ՔԱԲՈԻ

1. Դրամական նվեր՝ ժամ ասող կամ պատարագիչ քահանային:


ԿԵՏԻԿ ՓԱՇԱ

1. «Բարձրագույն դուռ»—Թուրքերեն՝ Պապը Ալի. այսպես է կոչվել օսմանյան կառավարությունը:


ՍԿՅՈԻՏԱՐ ԵՆԻ ՄԱՀԱԼԵ

1. «Ճեմարան»—Սկյուտարի ճեմարան կամ վարժարան, գոյություն Է ունեցել անցյալ դարի երեսունական թվականներից: Հովհաննես Սերվերյանի և ուրիշների նյութական միջոցներով ճեմարանը վերակառուցվել է և մեծ հանդիսավորությամբ՝ 1838 թվականին կատարվել բացումը: Ճեմարանում պաշտոնավարել Է նաև Հ. Պարոնյանը:


2. Պոլսի թաղերից մեկը, հայտնի իր գինիով:


3. «Ղալաթյիո օճախ»—Ղալաթիո օջախի հարողները (այսպես Էին կոչվում իրենց նիստերը Ղալաթիայի եկեղեցու բակում գումարելու համար) իրենց համարում էին ժողովրդական ձախակողմյան: Հակառակ լինելով ամիրայության և կղերապահպանողական հոսանքին, նրանք միաժամանակ պայքարում էին դեմոկրատների դեմ՝ Հ. Սվաճյանի, Հ. Պարոնյանի և ուրիշների:


ԲԵՐԱ

1. Կալվածոց հոգաբարձության խնդիրք ծագեց երբ Բերայի մեծ հրդեհից (1870) այրվեցին ազգային հարուստ կալվածները, որոնց