Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաշինման համար, ըստ ազգային սահմանադրության, կազմվեց։ Կալվածոց հոգաբարձություն։ Հոգաբարձությունը ներկայացնում էր միայն մի մարդ՝ Գրիգոր Գարակյոզյանը, որի երկարամյա անգործունեության, ինքնագլուխ և անպատասխանատու աշխաաանքի դեմ բազմիցս բողոքել են թաղեցիները և ի վերջո հանդես են եկել մամուլում (տե՛ս «Մասիս», 1880 թ., № 2516, «Բերայի թաղը» հոդվածը):


3. Հասունյան խնդիրը ծագեց անցյալ դարի 40-ական թվականներին՝ կապված կաթոլիկ հոգևորական Անտոն Հասունյանի գործունեության հետ։ Հովանավորվելով Վատիկանից թե՛ նյութապես և թե՛ բարոյապես, Հասունյանը քաղաքական ստոր դավերի լարումով աշխատում էր հայ կաթոլիկ համայնքն ամբողջությամբ ենթարկել պապի գերիշխանությանը, զրկելով նրան ազգային դեմքից և ինքնուրույնությունից։


Հասունյան ռեակցիոն քաղաքականությանը հակադրվեց հակահասունյան շարժումը, որն իր շուրջը համախմբեց ժամանակի հայության առաչավոր ներկայացուցիչներն, անկախ նրանց կրոնական դավանանքից։


3. Ծաղրված Է մեծահարուստ Գարակյոզյան եղբայրների բարեգործությունը, որը կապված էր արժեթղթերի բարձրացման հետ։


4. Թուրքիայում տարածված «մաստիկա» արաղի տեսակը խմում էին ջրի խառնուրդով։


ԻՃԱՏԻԵ

1. Պարոնյանի երգիծական այս և հաջորդ տողերը ուղղված Գրիգոր ներսիսյանի հասցեին, դժգոհություն են հարուցել վերջինիս համակիր շրջաններում։ «Մասիսի» 1880 թվականի № 2714-ի մեջ՝ «Ներսիսյան վարժարան» վերնագրով և երեք աստղանիշ (* * *) ստորագրությամբ հոդվածում քննադատված է Պարոնյանը Գր. Ներսիսյանին անիրավացի, վարկաբեկիչ հեգնանքի ենթարկելու համար։ «Մասիսի» 1880 թվականի սեպտեմբերի 23-ի № 2718-ում, նույն վերնագրով, Հ. Պարոնյանի ստորագրությամբ տպագրվում է մի այլ հոդված, ուր հեղինակը սպառիչ կերպով պատասխանում Է իր հակառակորդին։


2. «Թերհեմանը հաքըքաթ», «Վաքըթ», «Ճերիտեյի հավատիս» — Թուրքական թերթեր։ Ծաղրված է թաղեցիների թուրքամոլությունը։