Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՄԱԹԻԱ

1. «Հայկական Ընկերություն»—Հիմնադրվել է 1862 թվականի մարտ 1-ին Սամաթիայում. նպատակն էր՝ «...ազգային ընկերական կենտրոն մը կազմելու և զանազան ձեռնարկությանց արդյամրը բարեգործություններ ընելու...»։


2. «Սենին կիպի մանինիլեր տեֆթերիմտե... պինի վար»—Քեզ նման մանի երգողներ իմ տետրակում հազարով կան:


3. Թուրքերեն երգ, բառացի՝ «Տամ ամա՜ն, ամա՜ն, ինձ ուտում է»:


4. «Պիր կյուզելե մայիլ օլտում եեր պենի...»— Մի գեղեցիկով սքանչացա, ինձ ուտում է։


5. «Եեր պենի... իշերիմե պիր քուրա տյուշմյուշ կենե կյունտյուզ...»— Ուտում է ինձ... Սրտումս մի որդ է ընկել, գիշեր ցերեկ... (ուտում է ինձ):


6. «Պիզ վերելիմ փարալարը եեսին թաղական»—Փողերը մենք տանք, թաղականն ուտի:


7. «...Վայ կեշմիշի քընալը»—Հայհոյանք, բառացի նշանակում է անցյալը հինայած, ներկված, այսինքն՝ արատավորված:


8. «Պարզասիրազ ընկերություն»—«Պարզասեր հայուհյաց ընկերություն». նպատակն էր հայուհիների մեջ տարածել պարզասիրություն, «...ջընջել հայ ազգի իգական սեռի մեջեն նորասիրության ազգակործան մոլությունը» և «օգնել ազգային բարոյական հառաջադիմության»:


ԳՈԻԶԿՈԻՆՃՈԻՔ

1. Այսինքն, հետևում էին մանկավարժ Անի լեզվի ուսուցման դյուրուսույց եղանակին:


2. Անցյալ դարի 80-ական թվականների ազգային հուզող, տագնապալից հարցերից էր Երուսաղեմի ս. Հակոբա վանքի մեծ պարտքը, մոտավորապես 40.000 ոսկի: Այս առթիվ, 1879 թվականին Պոլսում կազմվում է «Պարտուց բարձման» հատուկ հանձնաժողով, որը հանգանակություններով մարելու էր պարտքը: Հանձնաժողովի աշխատանքներն ապարդյուն են անցնում: Իզմիրցի մեծահարուստ Հովհ. Սպարթալյանը առաջարկում է իր մասնակցությամբ, ինը հարուստներով փակել պարտքը, յուրաքանչյուրը 4000 ոսկի մուծելու պայմանով: Այս փորձը ևս անարձագանք է մնում: Ի վերջո, Ազգային ժողովը որոշում է կառավարության միջամտությամբ, հայերի զինվորական