Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուրքի վրա ավելացնել երեք ղուրուշ, երեք տարում պարտքը վճարելու հույսով: Վանքի դրամական հաշիվների քննությունը հանձնված էր Ստ. Ասլանյանին:


ԱՐՏԱՔԻՆ ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

1. Տապանակ ուխտին այն նվիրական արկղն էր, ուր, ըստ Աստվածաշնչի ավանդության, պահվում էին մովսիսական օրենքի տախտակները: Արևմտահայերը «տապանակ ուխտին» հոմանիշ էին համարում ոտքով քայլելուն, տապան (թուրքերեն է, նշանակում է՝ ներբան) և տապանակ (արկղ) բառերի հնչյունային նմանությամբ ստեղծված բառախաղ։


ՀԱՍ ԳՅՈԻՂ

1. Ակնարկում է էսնաֆների ելույթը:


2. Պարոնյանը բառախաղով ակնարկում է Հաս գյուղում՝ 1866 թվականին Սրբուհի մայրապետ Գալֆայանի հիմնադրած որբանոց-մայրապետանոցը:


3. Հունական դիցաբանութեան մեջ Ասկլեպիոսը (կամ էսկուլապ) բժշկության աստվածն էր և, ըստ Հոմերոսի, Թեսալիայի թագավորը՝ ոժտված բումելու գերբնական կարողություններով:


ՊՈՅԱՃԻ ԳՅՈԻՂ

1. Կիսալեգենդար կրետացի մոգ (VII դ. մ.թ. ա.), որը մեկնում էր անհայտ անցյալը։ Ըստ ավանդության, Եպիմենիդեսը պատանի հասակում քնեց կախարդված քարայրի մեջ 57 տարի։


ՂԱԼԱԹԻԱ

1. Պարոնյանը Ղալաթիո աշտարակը, կամ ինչպես ժողովուրդն է ասել Ղալաթա խուլեն լեռ է անվանում, նկատի ունենալով նրա բարձրու-