Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյունը: Ղալաթիո աշտարակը Պոլսի հրդեհների դիտարանն էր, Հրդեհի ժամանակ որպես ահազանգող միջոց աշտարակի գլխին կրակ էր վառվում և այս պատճառով է, որ Պարոնյանը գրում է. «...Գագաթը ձյուն չգտնվիր բնավ, այլ միայն կրակ և ասոր համար հրաբուխ լեռ ալ կը կոչվի»:


2. Պոլսի հայտնի խաներից, հայ վաճառականների հավաոատեղին, Պարոնյանը «ջերմուկ» է անվանել խանը, որովհետև այնտեղ կատարված դրամական և առևտրական գործարքների պատճառով բորբոքվում էր մարդկային կիրքը, շիկանում մթնոլորտը:


3. Ծաղրված են Ազգային երեսփոխանական ժողովների փոթորկահույզ, թեժացող կրքերով նիստերը և այս իսկ պատճաոով էլ նրանք կարող էին գումարվել Ղալաթիո աշտարակի մեջ, ուր կրակ էր վառվում հրդեհների ժամանակ:


4. «Միացյալ ընկերություն» — 1881 թվականին Արարատյան, Կիլիկյան Դպրոցասիրաց Արևելյան ընկերությունները ձուլվելով կազմեցին «Միացյալ ընկերություն Հայոց», որի դպրոցների թիվը արևմտյան Հայաստանի հայաշատ գավառներում հասավ մի քանի տասնյակի:


ԷՅՈԻՊ ՍՈԻՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԱ

1. «Պղնձե քաղաք»—Արևելքի միջնադարյան գրական հուշարձաններից. հայերեն առաջին անգամ լույս է տեսել 1708 թվականին Պոլսում:


ՔԱՐԹԱԼ

1. Պարոնյանը ակնարկում է իր «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջը», որը լույս էր տեսնում պրակ առ պրակ:


ԵՆԻ ՄԱՀԱԼԵ ՍԱՄԱԹԻՈ

1. Ակնարկը վերաբերում է Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանյանին, Պարոնյանի «ջոջերից», ժողովրդից հռչակված «հրաշագործ»՝ զանազան