Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, I հտ., Պետհրատ, Երևան, 1931, Հ. Պարոնյան, Ընտիր երկեր, II հտ., Հայպետհրատ, Երևան, 1955),


«Քաղաքավարության վնասներից» մի պատկեր թարգմանաբար լույս է տեսել և ռուսերեն՝ А. Паронян, Избранное. Составил и перевел Я. Хачгтрянц. М., Госиздат, худож. литературы, 1950.


1. «Օրվան կյանք»—Այս վերնագրով Ա. Արփիարյանը քրոնիկներ էր տպագրում «Արևելք» օրաթերթում՝ Հրազդան ստորագրությամբ:


2. «Ավետյաց երկիր»—Համաձայն կրոնական ավանդության, Ավետյաց երկիրը Պաղեստինն էր, որն աստված խոստացել էր Աբրահամին ու նրա զավտկներին:


3. Խաթըր իչին չիյ թավուք եինիր — Խաթեր համար հում հավն Էլ կուտվի:


4. Պարոնյանը ինչպես այստեղ, այլ առիթներով ևս ծաղրել է «Մշակի» մե՛րթ անզուսպ վիրավորական լեզուն և մե՚րթ նրա հայերենի պակաս իմացությունը (տե՛ս «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քարակյոմրուք և Սալմաթոմրուք» ծանոթ. № 4)։


5. «Պիթտիմ պե ատամ, պիթտիմ»—Վերջացա, ալ մարդ, վերջացա,


6. Ֆրանսիական գեղահատեր, Պարոնյանը ծաղրանքով է հիշում Ժեռոդելի պաստիյլները, որոնք ժամանակին ռեկլամի ենթարկվելով, համարվել են բուժիչ միջոցներ բազմաթիվ հիվանդությունների դեմ:


7. «Ծիծաղ»—Ծիծաղը հեղինակի երգիծանքը մարմնավորող գործող անձերից է:


8. «Հոշ կելտիս, սեֆա կելտին»—Բարի եկար, ուրախությունով եկար։


9. Այսինքն՝ սենեկապետի հոխորտանքով ես խոսում ինձ հետ:


10. «Հեր քուշուն էթի եենմեզ»— Ամեն թռչունի միս չի ուտվի:


11. «Միսաֆիր էվ սահիպինին գուզուսու տուր»—Հյուրը տան տիրոջ գառն է:


12. «Միսաֆիր ումտոսլունու եմեզ, պուլտուղունու եեր»—Հյուրը սպասածը չի ուտում, գտածն է ուտում:


13. Այսպես է կոչվում հին Բյուզանդիոնից պահպանված քաղաքի այն վայրր, որն այժմյան Պոլսի մի մասն է:


14. Արևմտահայերը 12 անց կեսին ասում են պարզապես կես։


15. Այս վերնագրով հոդվածներ էր տպագրում Պարոնյանը «Խիկար» հանդեսում:


16. «Victis honos»—Հարգանք պարտվածներին. լատինական ասացվածք:


17. Ակնարկում է 1884—1888 թվականներին իր խմբագրությամբ լույս տեսած «Խիկարը»։


18. Տե՛ս ծանոթ. № 15։


19. Այսինքն՝ Սպահան քաղաքի վրա մի հին երգ (պեսթե՝ արևելյան երգի տեսակ) երգել։


20. Այսինքն՝ հանքային ջրերը։


21. Պոլսի հայտնի զբոսավայրերից.