Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ալանունյան Համբարձում (1840—1909), խմբագիրը «Փունջ» (1860— 1907), «Կիլիկիա» (1864—1866) և «Փնջիկ» (1864 — 1866) թերթերի.


Այվազյան Աբրահամ (1846—1909), բանասեր, գրականագետ-լրագրող։ 1869 թվականին եղբոր՝ Գևորգ Այվազյանի հետ հրատարակել է «Մամուլ» երգիծաթերթը» Այվազյանը հեղինակ է մի շարք գրական, բանասիրական աշխատությունների, որոնցից հայտնի են «Շար հայ կենսագրությանց» երեք հատորները՝ տպագրված 1899 թվականին Պոլսում:


Ան (Ahn), Յոհան Ֆրանք (1796—1865), գերմանացի մանկավարժ։ Ասլանյան Ստեփան (1822—1901), մասնագիտությամբ բժիշկ, հասարակական, մշակութային գործիչ:


Արտաշես, Հավանաբար ակնարկը վերաբերում է արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես Ա-ին (189—165 թ. մ.թ.ա.)։


Գափամաճյան Մինաս, պատմաբան, լրագրող, հեղինակ «Ազգային պատմություն» գրքի, որը լույս է տեսել 1879 թվականին Պոլսում: Խմբագրել է «Զեփյուռ հայրենյաց» (1862—1867), «Զեփյուռ թատերական» (1869), «Հայրենիք կիրակնօրյա» (1887) և «Լույս» (1880—1885) հանդեսները:


Գուրգեն, Պիպեռճյան Հակոբ (1850—1922), հայտնի գրարարագետ, մանկավարժ» Աշխատակցել է ժամանակի թերթերին՝ «Փող արևելյան», «Մասիս», «Մանզումեի Էֆքյար»՝ Գուրգեն, «Արևելքին»՝ Արետ. «Արևելյան Մամուլին»՝ Սմբատ և Վահե ծածկանուններով։ Գւխավոր աշխատություններն են «Ուղևորութիոն յԱթէնս, և ի Զմիոռն Հանդերձ» (1881 թ. Պոլիս), «Պատկեր աշխարհիկ գրականութեան», «Համառոտ արվեստ տաղաչափութեան» (1897 թ. Պոլիս) և «ճաշակ ոսկեղեն դպրութեան» (գրաբար ամսագիր՝ 1886—1887):


Դավիթ մարգարե (XI—X դ. մ.թ.ա.), հին Իսրայելի երկրորդ թագավորը. ավանդությունը նրան Է համարում «Սաղմոսների» հեղինակը:


Դիոգինես (մոտ 404—323 թ. մ.թ.ա.), հույն փիլիսոփա, հաջորդը Կինիկների (ցինիկների) դպրոցի հիմնադիր Անտիսֆենի» Ըստ ավանդության ապրում էր տակառի մեջ:


Եղիշե, V դ. պատմագիր, հեղինակ՝ «Պատմութիւն վասն Վարդանայ և հայոց պատերազմին» նշանավոր երկի։


Զոյիլ (IV—III դ. մ,թ.ա.), հույն ճարտասան և քերական, որը մանրակրկիտ քննության ենթարկեց Հոմերոսին: Հետագայում Զոյիլի անունը դարձավ հոմանիշ չարամիտ և նենգ քննադատության: