Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իզմիրլյան Մատթեոս (1845—1910), հոգևոր գործիչ, մանկավարժ, 1886 թվականին եղել է Եգիպտոսի առաջնորդ, 1894 թվականին Պոլսո պատրիարք, 1896—1908 թվականներին աքսորվում է Երուսաղեմ, վերադարձին կրկին ստանձնում պատրիարքական աթոռը, 1909 թվականին՝ կաթողիկոս ամենայն հայոց:


Լուի Ֆիլիպ (1773—1850), ֆրանսիական կայսր, գահ բարձրացավ 1830 թվականին, Հուլիսյան բուրժուական հեղափոխությունից հետո:


Խրիմյան Մկրտիչ (1820—1907), ժամանակի հոգևոր հայտնի դեմքերից, 1869—1874 թվականներին եղել է պատրիարք Պոլսո, 1893 թվականին կաթողիկոս ամենայն հայոց, Խրիմյանը վարել է գրական, Հասարակական լայ գործունեություն: Նրա գրչին են պատկանում կրոնա-բարոյախոսական ոգով գրված մի շարք երկեր. Խրիմյանն էր խմբագիրը Վանում լույս տեսնող գավառական առաջին պարբերականի՝ «Արծվի Վասպուրական» (1855/6—1874):


Ծերենց, Շիշմանյան Հովսեփ (1822—1888), վիպասան, Փարիզում ուսած բժիշկ, 1860—1880 թվականներին վարել է հասարակական բեղմնավոր գործունեություն: Ծերենցր հեղինակն է «Թորոս Լևոնի» (1878 թ. Պոլիս), «Երկունք Թ դարու» (1879 թ. թիֆլիս), և «Թեոդորոս Ռշտունի» (1881 թ. թիֆլիս) պատմավեպերի:


Կլատսթըն, Գլադստոն Վիլյամ (1809—1898), անգլիական հետադիմական պետական գործիչ, լեյբորիստական պարտիայի լիդեր: Տարբեր Ժամանակներում եղել է Անգլիայի պրեմիեր մինիստր:


Կյուլպենկյան Սերովբե, Պոլսում ապրող հարուստ վաճառական, Սովելոց հանձնաժողովի նախագահ։


Կրանվիլ, Կրոնվել Օլիվիե (1599—1658), խոշորագույն դեմքը XVIII դ. անգլիական բուրժուական հեղափոխության:


Հակոբ պատրիարք. Հակոբ III կամ Հակոբոս Սերոբյան. պատրիարք Պոլսում 1839—1840, և 1848—1858 թվականներին:


Հայրիկ, տե՛ս Խրիմյան Մկրտիչ:


Հեքիմյան Արապիոն, (1832—1892), դրամատուրգ, թատերական գործիչ, Հեքիմյանը հեղինակն է պատմական մի շարք ողբերգոլթյունների, որոնք լույս են տեսել 1857 թվականին Պոլսում «Տաղք, քերթվածք և թատերգութիոնք» վերնագրով:


Հյուկո Վիքթոր, Հյուգո Վիկտոր (1802—1885), ֆրանսիացի մեծ վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ:


Հոմերոս (IX դ. մ.թ.ա.), հույն լեգենդար բանաստեղծ, համարվում է հեղինակը «Իլիական» և «Ոդիսսւկան» պոեմների:


Ղեորղիոս, Գեորգ I (1845—1913), հունական կայսր, 1863 թվականին վարել է պրոանգլիական քաղաքականություն, արգելակելով Հունաստանի գործակցությունը Ռուսասաանի հետ:


Ճիվելեկյան Տիգրան (1852—1907), խմբագիրը «Թերճեմանը էֆքյար»