Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմական ողբերգություների, որոնք բեմադրվել են ժամանակին Պոլսի հայ թատրոններում։


Պիաս, Բիաս (VI դ. մ. թ. ա.), հույն յոթ իմաստուններից մեկը։ Ըստ ավանդության, երբ Կյուրոսի զօրքերը պաշարել էին նրա հայրենի քաղաքը և Ժողովուրդը ահաբեկված փախուստի էր դիմում պահպաննլու համար իր ունեցվածքը, Բիասը անտարբեր դեպի իրականությունը, հայտարարեց, թե ինքը ամեն ինչ կրում է իր վրա, ակնարկելով իր իմաստությունը, որպես հարստություններից ամենաթանկագինը:


Պիսմարք, Բիսմարկ Օտտո (1815—1898) , պետական գործիչ և դիպլոմատ, գերմանական կայսրության առաջին կանցլեր, դեմոկրատիայի ոխերիմ թշնամի։ Պիքոնսֆիլտ, Գրաֆ Բիկոնսֆիլդ Դիզրաելի (1804—1881), անգլիական հետադիմական պետական գործիչ և գրող, պահպանողականների պարագլուխը, 1838 և 1874—1880 թվականներին Անգլիայի պրեմիեր մինիստր:


Պողոս պատրիարք, Պողոս Բ. Թաքթաքյան, Պոլսո պատրիարքներից (1863 — 1869), որի օրոք սուր բնույթ կրեցին Էսնաֆների (արհեստավորների) խռովություները:


Ռոչիլա, Ռոտշիչա, բանկիրների հայտնի տոհմ։


Սուրենյան, Գեորգ, աբեղա, հոգևոր գործիչ, հեղինակը՝ «Դասագիրք ընդհանուր պատմության», տպագրված էջմիածնում, 1871 թվականին, Վարդան, Մամիկոնյան, հայ մեծ զորավար, սպարապետ, պաշտպանեց հայրենիքը Հազկերտ II-ի նվաճողական հարձակումներից, պատերազմեր նրա հսկայական բանակի դեմ և հերոսաբար ընկավ Ավարայրի ճակատամարտում 451 թվականի հունիսի 2-ին:


Վարդովյան Հակոբ (1835—1898), արևմտահայ թատերական խոշորագույն գործիչ, հիմնադիրը թուրք թատրոնի:


Վովնարկ, Վովնարգ Կլապյե (1715—1747), ֆրանսիացի բարոյախոս:


Տատյան Պողոս (1800—1863), ամիրա, որդին Տատյան Սիմոնի, որի մահից հետո՝ 1832 թվականին ժառանգել է արքունի վառոդապետի պաշտոնը։


Փանոսյան Կարապետ (1826— 1905), հրապարակախոս, խմբագիր, հիմնադիր «Մյունատիի էրճիաս» (1859—1864), «Մանզումեի էֆքյար» (1866—1896) հայատառ թուրքերեն թերթերի, ինչպես և Ագապյան իգական, Փանոսյան արական վարժարանների, Փանոսյանը զբաղվել է և թարգմանությամբ. ֆրանսերենից հայերեն է թարգմանել էժեն Սյուի «Թափառական հրեան» և այլ գործեր, իսկ թուրքերենից հայերեն՝ օսմանյան կայսրության օրենսգիրքը՝ «Տյուսթյուր»։


Քումանտուրիոս, Կումանդուրոս (1814—1883), հույն պետական գործիչ և ճարտասան:


Օվրատիոս, կամ Հորացիոս (65—8 թ. մ.թ.ա.), հռոմեացի հայտնի բանաստեղծ և երգիծաբան: