Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մանուկ աղա, այս գիշեբր այլանդակ խոսքեր կընես, ապուրի վրա գինի կը խմվի։


— Ինչո՛ւ չխմվիր, տեսնենք պիտի հավնի՛ մեր գինիին։


Տիկինը դուրս ելավ և խաշած միս բերելով սեղանին վրա դրավ:


Աբիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտեր, որ մսի կտորները առանց ծամելու կը կլլեր։


— Փառք քեզ, Աստվա՛ծ, այս գիշեր ալ կշտ՛ացանք, ըսավ Աբիսողոմ աղան փորն քահանայի մը պես լեցնելեն ետքը և երեսը խաչակնքելով ու ցած ձայնով Հայր մերն ըսելով սեղանեն ելավ և լվացվելու համար ջուր փնտռեց։


— Կերակուրեն վերջը կը լվացվիք, հարցուց հյուրին։


— Եթե ջուր ըլլար...


— Մենք սովորություն չունինք, բայց ձեզի քիչ մը ջուր բերեմ և լվացվեցեք։


Աբիսողոմ աղա լվացվեցավ և ձեռները չորցնելու ատեն հարցուր տիկինին, թե որ սենյակին մեջ պիտի պառկեր։


Տիկինը ճրագով երկրորդ հարկը սենյակ մը առաջնորդեց հյուրն և վար իջավ։


Այս պառկելու սենյակն փոքր էր, և անոր ճիշտ չափը տված կըլլանք, եթե ըսենք, որ Աբիսողոմ աղային հասակին երկայնությունն ուներ։ Անկողինը շինված էր այն միակ պատուհանին առջև, որ փողոցի վրա բացված էր։ Աթոռ մը, քառակուսի պզտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը և գավաթ մը, սանտր մը, վրձին մը այս սենյակին կարասիքը կը կազմեին։


Աբիսողոմ աղա սենյակեն ներս մտնելուն պես ձեռները բացավ և նորեն փառք տվավ Աստուծո, որ վերջապես խալսեցավ փորձանքներեն և առանձին մնաց։ Բանտեն արձակվող մը չէր կարող ավելի ուրախություն զգալ։ Փառաբանությունն ավարտելուն պես հանվեցավ և ինքզինքն անկողնո մեջ նետեց։


— Ասկեց ետքը ընելիքս գիտեմ, ըսավ անկողնո մեջ, և ոչ մեկու հետ պիտի տեսնվիմ, վասնզի ես այս պոլսեցիները