Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վաը մեքենան հոս բե՛ր՝ ըսինք ա՛, կրկնեց Աբիսողոմ աղան տեսնելով, որ պատկերահանը չերթար։


— Այո, հասկցա, մեքենան վաղը հոս պիտի բերենք, պատասխանեց նորեն Դերենիկը, բայց սովորություն մը ունինք մենք, որ... ներեցեք սակայն։


— Հսե՛ք։


— Բայց կաղաչեմ, ծանր չգա ձեզի։


— Ծանր չգար ինձի։


— Սովորություն մը ունինք, որ եթե մեքենան մեկու մը տունը տանիլ հարկ ըլլա՝ կանխիկ գումար մը կառնենք... ոչ թե վստահություն չունենալնուս համար, այլ սովորություն մը հարգելու համար։


— Ատ ի՜նչ գեշ սովորություն Է...


— Վերջապէս սովորություն մէ:


— Շատ լավ... երկու ոսկի կը բավե՞։


— Այո՛, կը բավե։


Աբիսողոմ աղան երկու ոսկի տվավ պատկերահանին, որ դուռը բանալն և աներևութանալն մեկ ըրավ։


Է

Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կը փափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայել: Այսպես, երբ ըսին իրեն, թե մեծ մարդերն իրենց պատկերներն ունին, հավանեցավ, որ ինքն ալ իրենն ունենա, բայց կասկածելով, թե խաբված ըլլա և պարապ տեղը ստակե ելլա, Դերենիկին մեկնելեն անմիջապես ետքը հարցուր Մանուկ աղային.


— Եթե պատկերս քաշել չտամ, զիս մարդու տեղ չե՜ն դներ։


— Քավ լիցի, բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը